Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6.

Օրենքի 30.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «ինչպես նաև» բառերը, իսկ նույն մասը «կասեցվելու դեպքում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև հանձնաժողովի հաստատած կարգին համապատասխան երաշխիք չներկայացնելու դեպքում» բառերով․

2) 2-րդ մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«գ) արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածում հանձնաժողովը կասեցրել է արտադրության լիցենզիան, և մինչև կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի ավարտը լիցենզիայի կասեցումը չի վերացվել.».

3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.

«ե) արտադրության լիցենզիա ստանալու, այդ թվում՝ արտադրության (վերակառուցման) ժամանակահատված ամրագրելու համար անհրաժեշտ իրավունքն օրենսդրությամբ սահմանված կարգով դադարելու դեպքում (այդ թվում՝ իրավունքը հավաստող փաստաթղթի գործողության ժամկետը չերկարաձգվելու դեպքում)՝ պետական իրավասու մարմնի կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտի կամ համապատասխան պայմանագրի գործողության դադարեցման հիմքով:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։