Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» և «ա2» կետերով.
«ա1) արտադրության լիցենզիա ստանալու համար հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի (այդ թվում՝ դրանցով ամրագրված իրավունքների) փոփոխության դեպքում նախապես, իսկ այդ մասին իրեն հայտնի չլինելու դեպքում այդ մասին տեղեկանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, տեղեկացնել հանձնաժողովին՝ ներկայացնելով փոփոխության հիմնավորումները և փոփոխված փաստաթղթերը.
ա2) արտադրության լիցենզիա ստանալու, այդ թվում՝ արտադրության (վերակառուցման) ժամանակահատված ամրագրելու համար անհրաժեշտ իրավունքն օրենսդրությամբ սահմանված կարգով դադարելու դեպքում (այդ թվում՝ իրավունքը հավաստող փաստաթղթի գործողության ժամկետը չերկարաձգվելու դեպքում) այդ մասին տեղեկանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, տեղեկացնել հանձնաժողովին.»։