Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Օրենքի 42-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Օրենքի 42-րդ հոդվածում՝

1) վերնագիրը և 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 42. Հանձնաժողովի կողմից կիրառվող պատասխանատվությունը

1. Գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից սույն օրենքի դրույթները, հանձնաժողովի ընդունած իրավական ակտերը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում հանձնաժողովն իրավասու է կիրառելու սույն օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները, վերականգնելու մինչև խախտումը եղած դրությունը, կատարելու դրանից բխող գործողություններ (այդ թվում՝ հաշվարկ, վերահաշվարկ և այլն), ինչպես նաև տալ դրանց կամ խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ՝ հաշվի առնելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանձնահատկությունները։»․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ մասով․

«12. Եթե գործունեության լիցենզիա ունեցող անձի չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պահանջը միաժամանակ սահմանված է և՛ սույն օրենքում, և՛ հանձնաժողովի իրավական ակտում, ապա գործունեության լիցենզիա ունեցող անձի նկատմամբ պատասխանատվության միջոցը կիրառվում է սույն օրենքի պահանջի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։