Հոդված 3. Օրենսգրքի 47.1-ին հոդվածի վերնագիրը և 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 3. Օրենսգրքի 47.1-ին հոդվածի վերնագիրը և 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 47.1. Կարգավորող հանձնաժողովի կողմից կիրառվող պատասխանատվությունը
1. Կարգավորող հանձնաժողովը լիցենզավորված անձանց կողմից սույն օրենսգրքի, Կարգավորող հանձնաժողովի իրավական ակտերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում իրավասու է կիրառելու սույն օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներ, վերականգնելու մինչև խախտումը եղած դրությունը, կատարելու դրանից բխող գործողություններ (այդ թվում՝ հաշվարկ, վերահաշվարկ և այլն), ինչպես նաև տալու դրանց կամ խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ՝ հաշվի առնելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանձնահատկությունները։ Լիցենզավորված անձանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցներն են՝
1) նախազգուշացում.
2) տուգանք.
3) լիցենզիայի գործողության կասեցում.
4) լիցենզիայի գործողության դադարեցում:»: