Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 դեկտեմբերի 2021 թվականի N 1964-Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «ԻՎԵԿՈ» մակնիշի հրշեջ ավտոմեքենան (թողարկման տարեթիվը՝ 1982թ., գույնը՝ կարմիր, նույնացման համարը՝ vin WMDA1G90M04006576, շարժիչը 4923737, FGL912, աշխատանքային ծավալը՝ 5616) (այսուհետ՝ գույք) ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պետական գրանցման (հաշվառման) հետ կապված աշխատանքներն իրականացնել 1-ամսյա ժամկետում:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

02.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։