ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2003 թվականի N 80-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի նախարար (խորհրդի նախագահ)
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Կ. Սարգսյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Բ. Գյուլումյան - ՀՀ էներգետիկայի նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ
Ռ. Մկրտչյան - ՀՀ էներգետիկայի նախարարության վարկային, դրամաշնորհային ծրագրերի իրականացման և կապիտալ ծախսերի համակարգման բաժնի պետ
Մ. Հակոբյան - «Սևան-Հրազդանյան կասկադ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Ռ. Հովհաննիսյան - «Էներգաինվեստ» ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն
Ս. Երիցյան - «Հրազդան-5» ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն
Ս. Աբրահամյան - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. մարտի 3
Երևան