Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 468-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2022-01-01-ից մինչև 2022-06-21։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-06-21Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

30 նոյեմբերի 2021 թվականի

ք. Երևան N 410-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 468-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի «Սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի N 41-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 468-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի`

1) 15.1 կետի N1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Աղյուսակ N 1

(առանց ավելացված արժեքի հարկի)

N Մեծությունը Վճարի չափը

1. a1 8 636 դրամ/ամիս

2. a2 468 դրամ/ամիս

3. a3 0,867 դրամ/կՎտժ

4. a4 1,553 դրամ/կՎտժ

5. a5 1,745 դրամ/կՎտժ

6. a6 0,836 դրամ/կՎտժ

7. a7 1,484 դրամ/կՎտժ

».

2) 16-րդ կետի N1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Աղյուսակ N 1 դրամ/ամիս

(առանց ավելացված արժեքի հարկի)

N Սպառողի

սպառման

համակարգի

լարումը Սպառողի ենթակայանի

շահագործման

փոխհատուցվող

ծախսերի սահմանային

մեծությունը Սպառողի

էլեկտրահաղորդման

գծերի շահագործման

փոխհատուցվող ծախսերի

սահմանային մեծությունը

1. 6 (10) կՎ 97 157 17 993

2. 35 կՎ 388 628 30 587

3. 110 կՎ 777 257 32 385

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

ք. Երևան

30 նոյեմբերի 2021 թ.

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։