ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 նոյեմբերի 2021 թվականի
ք. Երևան N 410-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 468-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի «Սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի N 41-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 468-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի`
1) 15.1 կետի N1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ N 1
(առանց ավելացված արժեքի հարկի)
N Մեծությունը Վճարի չափը
1. a1 8 636 դրամ/ամիս
2. a2 468 դրամ/ամիս
3. a3 0,867 դրամ/կՎտժ
4. a4 1,553 դրամ/կՎտժ
5. a5 1,745 դրամ/կՎտժ
6. a6 0,836 դրամ/կՎտժ
7. a7 1,484 դրամ/կՎտժ
».
2) 16-րդ կետի N1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ N 1 դրամ/ամիս
(առանց ավելացված արժեքի հարկի)
N Սպառողի
սպառման
համակարգի
լարումը Սպառողի ենթակայանի
շահագործման
փոխհատուցվող
ծախսերի սահմանային
մեծությունը Սպառողի
էլեկտրահաղորդման
գծերի շահագործման
փոխհատուցվող ծախսերի
սահմանային մեծությունը
1. 6 (10) կՎ 97 157 17 993
2. 35 կՎ 388 628 30 587
3. 110 կՎ 777 257 32 385
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`
ք. Երևան
30 նոյեմբերի 2021 թ.
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2021 թվական: