ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1380-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 357-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի ապրիլի 8-ի «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին N 357-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
06.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1380-Ա որոշման
Հավելված
«ՀՀ վարչապետի
N 357-Ա որոշման
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Հ/Հ Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման
մարմինը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման
աղբյուրը Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը
1. «Ապրանքային նշանների մասին»
ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին», «Պետական տուրքի
մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը
ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը Հայաստանի
Հանրապետության
էկոնոմիկայի
նախարարություն 2021 թվականի
դեկտեմբերի
2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի
պահանջվում «Եվրասիական
տնտեսական միության
ապրանքային նշանների,
սպասարկման նշանների
և ապրանքների ծագման
տեղանունների մասին» պայմանագրի 16-րդ հոդվածի 2-րդ մաս, 25-րդ հոդված
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
06.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ