ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1390-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 16-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2176-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ և 18.5-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունվարի 19-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1062-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 16-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
08.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1390-Ա որոշման
Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ՀԻՄՆԱԴՐԻ ԱՆՈՒՆԻՑ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ
Արայիկ Խզմալյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի
տեղակալ
Նաիրի Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի խորհրդական
Արսեն Հակոբյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության բարձրագույն և հետբուհական
մասնագիտական կրթության վարչության ուսանողների
աջակցության բաժնի պետ
Հակոբ Քնաջյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ
Էլինար Ավետիսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության ժամանակակից արվեստի վարչության
գլխավոր մասնագետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Հենրիկ Հովհաննիսյան - ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ (համաձայնությամբ)
Վարդան Մկրտչյան - «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն»
ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ռուբեն Բաբայան - «Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն»
ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Վահան Բադալյան - «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն»
ՊՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Արթուր Մանուկյան - Դերասան, երաժիշտ (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ժիրայր Դադասյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի
ֆակուլտետի դասախոս
Դավիթ Հակոբյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի
ֆակուլտետի դասախոս
Արշակ Մարգարյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դասախոս
Հասմիկ Ծատուրյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի
պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դասախոս
Նարինե Ասլանյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի
պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դասախոս
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Հարություն Մինասյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
մագիստրատուրայի ուսանող
Լիլիթ Հովհաննիսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
մագիստրատուրայի ուսանող
Աշոտ Ղազարյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բակալավրի
Արվեստի կառավարում բաժնի ուսանող
Հովսեփ Գոլնավազյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
բակալավրի Սցենարադրամատուրգիա բաժնի ուսանող
Վովա Արզումանյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
բակալավրի Սցենարադրամատուրգիա բաժնի ուսանող
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
08.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ