Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 183-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-12-11-ից մինչև 2022-11-05։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-11-05Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2020 թվականի N 724-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 183-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) «Կետ Արքիթեքթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00253052) 2020 թվականի հոկտեմբերի 15-ին կնքված N 150920 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերանորոգման աշխատանքների հեղինակային հսկողության իրականացում՝ 14,700,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի ապրիլի 1-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մալաթիա-Սեբաստիա Հայորդյաց տան վերանորոգում» ծրագրի մասին» N 183-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

(1-ին կետը փոփ. 10.12.21 N 978-Ա)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

2020 թ. նոյեմբերի 30

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։