ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հուլիսի 2003 թվականի N 315-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահության ֆինանսավորման բարելավում և առողջության առաջնային պահպանման զարգացում» վարկային ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ առողջապահության նախարարություն
Ն. Դավիդյան - ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
Լ. Յոլյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Գ. Սայադյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար
Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ
Վ. Պողոսյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ
Ա. Թունյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրական հարցերի վարչության պետի տեղակալ
Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարության «ԱԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. հուլիսի 11
Երևան