ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 դեկտեմբերի 2021 թ.
ք. Երևան N 16-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» և «դ» կետերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի մարտի 1-ի «2021 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը սահմանելու մասին» N 02-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր «19» բաժնով՝ հետևյալ բովանդակությամբ.
« 19 Հայկական
հեռուստատեսություն
19.1 Հայաստանի հանրային
հեռուստաընկերություն 1 նամականիշ IV եռամսյակ 400 25000
»
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Տոներ և հիշատակի օրեր. Ամանոր և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված «Շնորհավոր Ամանոր. Happy New Year» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 1 հավելվածի:
2) Հայկական հեռուստատեսություն. Հայաստանի հանրային հեռուստաընկերություն թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. PUBLIC TV COMPANY OF ARMENIA» 1 նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:
3. Գործողության մեջ դնել`
1) Տոներ և հիշատակի օրեր. Ամանոր և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված «Շնորհավոր Ամանոր. Happy New Year» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը՝ 400 դրամ, տպաքանակը՝ 500 հատ։
2) Հայկական հեռուստատեսություն. Հայաստանի հանրային հեռուստաընկերություն թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. PUBLIC TV COMPANY OF ARMENIA» 1 նամականիշը, սահմանելով անվանագինը՝ 400 դրամ, տպաքանակը՝ 25 000 հատ։
Վ. ԽԱՉԱՏուՐՅԱՆ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2021 թվականի դեկտեմբերի 14-ի
թիվ 16-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2021 թվականի դեկտեմբերի 14-ի
թիվ 16-Ն հրամանի
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2021 թվական: