Անցնել բովանդակությանը

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

14 դեկտեմբերի 2021 թ.

ք. Երևան N 16-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» և «դ» կետերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի մարտի 1-ի «2021 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը սահմանելու մասին» N 02-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր «19» բաժնով՝ հետևյալ բովանդակությամբ.

« 19 Հայկական

հեռուստատեսություն

19.1 Հայաստանի հանրային

հեռուստաընկերություն 1 նամականիշ IV եռամսյակ 400 25000

»

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Տոներ և հիշատակի օրեր. Ամանոր և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված «Շնորհավոր Ամանոր. Happy New Year» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 1 հավելվածի:

2) Հայկական հեռուստատեսություն. Հայաստանի հանրային հեռուստաընկերություն թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. PUBLIC TV COMPANY OF ARMENIA» 1 նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:

3. Գործողության մեջ դնել`

1) Տոներ և հիշատակի օրեր. Ամանոր և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված «Շնորհավոր Ամանոր. Happy New Year» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը՝ 400 դրամ, տպաքանակը՝ 500 հատ։

2) Հայկական հեռուստատեսություն. Հայաստանի հանրային հեռուստաընկերություն թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. PUBLIC TV COMPANY OF ARMENIA» 1 նամականիշը, սահմանելով անվանագինը՝ 400 դրամ, տպաքանակը՝ 25 000 հատ։

Վ. ԽԱՉԱՏուՐՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2021 թվականի դեկտեմբերի 14-ի

թիվ 16-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 2

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2021 թվականի դեկտեմբերի 14-ի

թիվ 16-Ն հրամանի

Ակտի պատկեր

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։