«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հոկտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
25 սեպտեմբերի 2017 թ.
ք. Երևան N 327-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 289-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերը և 290-րդ հոդվածի 5-րդ մասը`
Հրամայում եմ՝
1. Հաստատել`
1) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձանց հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելու և հաշվառման կանգնելու դիմումի ձևը, լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի,
2) նոտարներին հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելու և հաշվառման կանգնելու դիմումի ձևը, լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի,
3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպություններին հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելու և հաշվառման կանգնելու դիմումի ձևը, լրացման կարգը` համաձայն N 3 հավելվածի,
4) Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելու և հաշվառման կանգնելու դիմումի ձևը, լրացման կարգը` համաձայն N 4 հավելվածի,
5) Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպություններին հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելու և հաշվառման կանգնելու դիմումի ձևը, լրացման կարգը` համաձայն N 5 հավելվածի,
6) հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևը` համաձայն N 6 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Վ. Հարությունյան
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թ. սեպտեմբերի 25-ի
N 327-Ն հրամանի
Ձև
ԴԻՄՈՒՄ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԵՎ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ
1. Ֆիզիկական անձի անուն, ազգանուն, հայրանունը _________________________________________
_________________________________________________________________________________
2. Ֆիզիկական անձի հաշվառման վայրը, հեռ. _____________________________________________
_________________________________________________________________________________
3. Ֆիզիկական անձի բնակության վայրը, հեռ.______________________________________________
_________________________________________________________________________________
4. Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, ՀԾՀ-ն _______________________________________
_________________________________________________________________________________
5. Ֆիզիկական անձի գործունեության իրականացման վայրը, հեռ. ______________________________
_________________________________________________________________________________
6. Դիմումի ներկայացման ամսաթիվը ____________________________________________________
_________________________________________________________________________________
7. Կցվող փաստաթղթերը _____________________________________________________________
_________________________________________________________________________________
Ֆիզիկական անձ ____________________________________________________
(ստորագրությունը)
ԿԱՐԳ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԵՎ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ
ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձանց հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելու և հաշվառման կանգնելու դիմումի (այսուհետ՝ դիմում) 1-ին տողում լրացվում են անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձի (այսուհետ` ֆիզիկական անձ) անուն, ազգանուն, հայրանունը:
2. Դիմումի 2-րդ տողում լրացվում են ֆիզիկական անձի հաշվառման վայրի հասցեն և հեռախոսահամարը:
3. Դիմումի 3-րդ տողում լրացվում են ֆիզիկական անձի փաստացի բնակության վայրի հասցեն և հեռախոսահամարը:
4. Դիմումի 4-րդ տողում լրացվում են ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը, հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրված տեղեկանքի համարը:
5. Դիմումի 5-րդ տողում լրացվում են ֆիզիկական անձի գործունեության վայրի հասցեն և հեռախոսահամարը:
6. Դիմումի 6-րդ տողում լրացվում է դիմումի ներկայացման օրը, ամիսը, տարին:
7. Դիմումին կցվում են անձնագրի կամ նույնականացման քարտի և հանրային ծառայությունների համարանիշի, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության մասին լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենները:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թ. սեպտեմբերի 25-ի
N 327-Ն հրամանի
Ձև
ԴԻՄՈՒՄ
ՆՈՏԱՐՆԵՐԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ
1. Նոտարի անուն, ազգանուն, հայրանունը _________________________________________________
__________________________________________________________________________________
2. Նոտարական տարածքը _____________________________________________________________
__________________________________________________________________________________
3. Նոտարական գրասենյակը, հեռ. _______________________________________________________
__________________________________________________________________________________
4. Նոտարի անձնագրային տվյալները, ՀԾՀ-ն _______________________________________________
__________________________________________________________________________________
5. Նոտարի վկայականի համարը և տրման ամսաթիվը _______________________________________
_________________________________________________________________________________
6. Դիմումի ներկայացման ամսաթիվը ____________________________________________________
_________________________________________________________________________________
7. Կցվող փաստաթղթերը _____________________________________________________________
__________________________________________________________________________________
Նոտար ______________________________________________________
(ստորագրությունը)
ԿԱՐԳ
ՆՈՏԱՐՆԵՐԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Նոտարներին հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելու և հաշվառման կանգնելու դիմումի (այսուհետ՝ դիմում) 1-ին տողում լրացվում են նոտարի անուն, ազգանուն, հայրանունը:
2. Դիմումի 2-րդ տողում լրացվում է նոտարական տարածքի անվանումը:
3. Դիմումի 3-րդ տողում լրացվում են նոտարական գրասենյակի գտնվելու վայրի հասցեն և հեռախոսահամարը:
4. Դիմումի 4-րդ տողում լրացվում են նոտարի անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը, հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրված տեղեկանքի համարը:
5. Դիմումի 5-րդ տողում լրացվում են նոտարի ծառայողական վկայականի համարը և տրման ամսաթիվը:
6. Դիմումի 6-րդ տողում լրացվում է դիմումի ներկայացման օրը, ամիսը, տարին:
7. Դիմումին կցվում են անձնագրի կամ նույնականացման քարտի, հանրային ծառայությունների համարանիշի, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության մասին լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի և նոտարի պաշտոնի նշանակման մասին հրամանի կամ որոշման պատճենները:
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թ. սեպտեմբերի 25-ի
N 327-Ն հրամանի
Ձև
ԴԻՄՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ, ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ
1. Կազմակերպության անվանումը ____________________________________________________________
_______________________________________________________________________________________
2. Կազմակերպության կարգավիճակը/հավատարմագրումը հաստատող փաստաթուղթը
_______________________________________________________________________________________
3. Կազմակերպության մշտական ներկայացուցչության գտնվելու վայրը, հեռ. ________________________
_______________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________
4. Կազմակերպության լիազորված պաշտոնատար անձի անձնագրային տվյալները, ՀԾՀ-ն _____________
_______________________________________________________________________________________
5. Դիմումի ներկայացման ամսաթիվը _________________________________________________________
______________________________________________________________________________________
6. Կցվող փաստաթղթերը __________________________________________________________________
______________________________________________________________________________________
Պաշտոնատար անձ ____________________________________________
(ստորագրությունը)
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ, ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպություններին հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելու և հաշվառման կանգնելու դիմումի (այսուհետ՝ դիմում) 1-ին տողում լրացվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) անվանումը:
2. Դիմումի 2-րդ տողում լրացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված` կազմակերպության կարգավիճակը (հավատարմագրումը) հավաստող փաստաթղթի (տեղեկանքի) համարը և տրման ամսաթիվը:
3. Դիմումի 3-րդ տողում լրացվում են կազմակերպության մշտական ներկայացուցչության (մասնավորապես՝ նստավայր, գրասենյակ) գտնվելու վայրի հասցեն և հեռախոսահամարը:
4. Դիմումի 4-րդ տողում լրացվում են կազմակերպության լիազորված պաշտոնատար անձի անուն, ազգանունը, անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը, հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրված տեղեկանքի համարը (առկայության դեպքում):
5. Դիմումի 5-րդ տողում լրացվում է դիմումի ներկայացման օրը, ամիսը, տարին:
6. Դիմումին կցվում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների կարգավիճակը (հավատարմագրումը) հավաստող փաստաթղթի պատճենը:
Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թ. սեպտեմբերի 25-ի
N 327-Ն հրամանի
Ձև
ԴԻՄՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ
1. Ֆիզիկական անձի անուն, ազգանուն, հայրանունը ____________________________________________
____________________________________________________________________________________
2. Ֆիզիկական անձի ռեզիդենտության երկիրը ________________________________________________
____________________________________________________________________________________
3. Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, ՀԾՀ-ն __________________________________________
____________________________________________________________________________________
4. Ֆիզիկական անձի բնակության վայրը, հեռ. ________________________________________________
____________________________________________________________________________________
5. Ֆիզիկական անձի գործունեության իրականացման վայրը, հեռ. __________________________________
_____________________________________________________________________________________
6. Դիմումի ներկայացման ամսաթիվը ________________________________________________________
_____________________________________________________________________________________
7. Կցվող փաստաթղթերը _________________________________________________________________
_____________________________________________________________________________________
Ֆիզիկական անձ ______________________________________________
(ստորագրությունը)
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելու և հաշվառման կանգնելու դիմումի (այսուհետ՝ դիմում) 1-ին տողում լրացվում են Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (այսուհետ` ֆիզիկական անձ) անուն, ազգանուն, հայրանունը:
2. Դիմումի 2-րդ տողում լրացվում է ֆիզիկական անձի ռեզիդենտության երկրի անվանումը:
3. Դիմումի 3-րդ տողում լրացվում են ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրված տեղեկանքի համարը (առկայության դեպքում):
4. Դիմումի 4-րդ տողում լրացվում են ֆիզիկական անձի փաստացի բնակության վայրի հասցեն և հեռախոսահամարը:
5. Դիմումի 5-րդ տողում լրացվում են ֆիզիկական անձի գործունեության վայրի հասցեն և հեռախոսահամարը:
6. Դիմումի 6-րդ տողում լրացվում է դիմումի ներկայացման օրը, ամիսը, տարին:
7. Դիմումին կցվում է անձնագրի պատճենը:
Հավելված N 5
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թ. սեպտեմբերի 25-ի
N 327-Ն հրամանի
Ձև
ԴԻՄՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ
1. Մշտական հաստատություն ունեցող կազմակերպության անվանումը ___________________________
____________________________________________________________________________________
1.1. Մշտական հաստատություն չունեցող կազմակերպության անվանումը _____________________________________________________________________________
2. Կազմակերպության ռեզիդենտության երկիրը _______________________________________________
____________________________________________________________________________________
3. Կազմակերպության հիմնադիր փաստաթղթի տվյալները ______________________________________
____________________________________________________________________________________
4. Կազմակերպության գործունեության վայրը, հեռ. ____________________________________________
____________________________________________________________________________________
5. Կազմակերպության լիազորված պաշտոնատար անձի անձնագրային տվյալները, ՀԾՀ-ն ____________
____________________________________________________________________________________
6. Դիմումի ներկայացման ամսաթիվը _______________________________________________________
____________________________________________________________________________________
7. Կցվող փաստաթղթերը ________________________________________________________________
____________________________________________________________________________________
Պաշտոնատար անձ _____________________________________________
(ստորագրությունը)
(ձևը փոփ., լրաց. 13.12.21 N 1276-Ն)
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպություններին հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելու և հաշվառման կանգնելու դիմումը (այսուհետ՝ դիմում) ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) կողմից: Դիմումի 1-ին տողում լրացվում է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության, իսկ դիմումի 1.1-ին տողում` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության անվանումը:
(1-ին կետը խմբ. 13.12.21 N 1276-Ն)
2. Դիմումի 2-րդ տողում լրացվում է կազմակերպության ռեզիդենտության երկրի անվանումը:
3. Դիմումի 3-րդ տողում լրացվում են կազմակերպության հիմնադիր փաստաթղթի գրանցման ամսաթիվը:
4. Դիմումի 4-րդ տողում լրացվում են կազմակերպության` մշտական հաստատություն ունենալու դեպքում գործունեության վայրի հասցեն և հեռախոսահամարը:
(4-րդ կետը փոփ. 13.12.21 N 1276-Ն)
5. Դիմումի 5-րդ տողում լրացվում են կազմակերպության լիազորված պաշտոնատար անձի անուն, ազգանունը, անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը, հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրված տեղեկանքի համարը (առկայության դեպքում):
6. Դիմումի 6-րդ տողում լրացվում է դիմումի ներկայացման օրը, ամիսը, տարին:
7. Դիմումին կից ներկայացվում է կազմակերպության ռեզիդենտության երկրում գրանցումը հավաստող հիմնադիր փաստաթղթի պատճենը:
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 13.12.21 N 1276-Ն)
Հավելված N 6
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թ. սեպտեմբերի 25-ի
N 327-Ն հրամանի
Ձև
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
_____________________________________________________________________
(Ֆիզիկական անձի (ոչ ռեզիդենտ)/նոտարի անուն ազգանունը կամ դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի, միջազգային կազմակերպության/ոչ ռեզիդենտ կազմակերպության անվանումը)
ՀՎՀՀ-ն _________________________________________________________________
Հաշվառման է վերցված ___________________________________________________
հարկային մարմնի կողմից` 201 թ. _____________ _____ -ին։
հարկային մարմնի պաշտոնատար անձ _____________________________________
_________________________________________________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը) (ՊԵԿ ծրագրային սերվերի ստորագրություն)