Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-10-ից մինչև 2021-02-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆ, ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 12. Վարկային զեկույցների օգտագործման թույլատրելի նպատակը և վարկային բյուրոյի հաճախորդները

գործել է մինչև 2021-02-17Բացել ARLIS-ում

Հոդված 12. Վարկային զեկույցների օգտագործման թույլատրելի նպատակը և վարկային բյուրոյի հաճախորդները

1. Վարկային բյուրոները կարող են տրամադրել վարկային զեկույցներ միայն հնարավոր կամ փաստացի այն պարտատերերին կամ վարկային բյուրոյի հաճախորդներին, որոնց գործունեության բնույթը համապատասխանում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված նպատակներին, և որոնց հետ հավաստի վարկային տեղեկատվության ստացման և վարկային զեկույցների տրամադրման համար հաստատվել է շարունակական հիմունքներով վարկային բյուրոյին վարկային տեղեկատվության տրամադրման և վարկային բյուրոյից վարկային զեկույցների ստացման պայմանագրային հարաբերություններ, բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին և 3-րդ մասերով սահմանված դեպքերի:

1.1) Վարկային բյուրոները «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ վարկային տեղեկատվությունը նրանց համաձայնությամբ տրամադրում են վարկային բյուրոյի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև կնքված պայմանագրի հիման վրա՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետով սահմանված նպատակով:

Վարկային բյուրոների կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկությունների փոխանցման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հանձնաժողովի համատեղ իրավական ակտով:

2. Վարկային զեկույցների օգտագործման թույլատրելի նպատակներն են՝

1) դրամական պարտավորություններ առաջացնող հարաբերությունների մեջ մտնելը կամ այդ հարաբերությունները երկարաձգելը.

2) անձի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելը.

2.1) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց հայտարարագրերի վերլուծությունը.

2.2)

3) սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում նախկինում ստացված վարկային զեկույցի տեղեկատվությունը թարմացնելը:

3. Վարկային բյուրոները, առանց սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանագրի, կարող են վարկային զեկույցներ տրամադրել միայն գործատուներին սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված նպատակով, ինչպես նաև վարկային տեղեկատվության սուբյեկտներին՝ անկախ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված նպատակներից:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր վարկային բյուրոներին իրենց բոլոր հաճախորդների վերաբերյալ վարկային տեղեկատվություն են տրամադրում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, այդ թվում՝ օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները: Նշված սուբյեկտների կողմից վարկային բյուրոներին տրամադրվող վարկային տեղեկատվության տրամադրման կարգը և պայմանները կարող են սահմանվել վարկային բյուրոների և նշված սուբյեկտների միջև կնքված պայմանագրով:

5. Տեղեկատվություն տրամադրողների կողմից վարկային բյուրոյին տրամադրվող տվյալները պետք է լինեն ճիշտ և ամբողջական (ոչ թերի):

(12-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-133-Ն, փոփ., լրաց. 09.06.17 ՀՕ-111-Ն, խմբ. 09.06.17 ՀՕ-114-Ն)

(հոդվածը 29.12.20 ՀՕ-8-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2022 թվականին)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։