Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-02-17-ից մինչև 2022-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Հոդված 24. Վարկային բյուրոյի ինտերնետային էջը

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 24. Վարկային բյուրոյի ինտերնետային էջը

1. Վարկային բյուրոն պարտավոր է ունենալ ինտերնետային էջ, որտեղ վարկային բյուրոն պարտավոր է հրապարակել՝

1) վարկային բյուրոյի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ ներքին իրավական ակտերը.

2) վարկային բյուրոյի կողմից վեճերի լուծման ընթացակարգի վերաբերյալ ներքին իրավական ակտերը.

3) վարկային բյուրոյից վարկային զեկույցների և վարկային բյուրոյի կողմից մատուցվող այլ ծառայությունների ստացման ընթացակարգի վերաբերյալ տեղեկությունները.

4) տարեկան ֆինանսական հաշվետվությունները և հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը (օրենքով սահմանված դեպքերում` աուդիտն իրականացնող անձի եզրակացության առկայության դեպքում).

5) ֆինանսական հաշվետվությունները.

6) ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարությունը.

7) շահութաբաժիններ վճարելու մասին որոշումների պատճենները.

8) վարկային բյուրոյի 10 տոկոս և ավելի բաժնետոմս ունեցող բաժնետերերի անունները (անվանումները), խորհրդի, գործադիր մարմնի անդամների ցանկը.

9) վարկային բյուրոյի կողմից մատուցվող ծառայությունների սակագնային քաղաքականությունը.

10) տեղեկատվություն տրամադրողների անունը (անվանումը), գտնվելու (բնակության) վայրը.

11) սույն օրենքով և վարկային բյուրոյի կանոնադրությամբ սահմանված այլ տեղեկություններ:

2. Վարկային բյուրոյի կողմից ինտերնետային էջում հրապարակվող տեղեկությունները պետք է լինեն ամբողջական և արժանահավատ և թարմացվեն դրանց փոփոխությունից հետո՝ 5 օրվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։