ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2003 թվականի N 488-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման հավելվածի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 33. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ 739 5 1
այդ թվում՝
կառուցվածքային ստորաբաժանումներ 691 5 1
առանձնացված ստորաբաժանումներ՝
Պետական ռեզերվների գործակալություն 22 2 -
Մետաղափորձական վերահսկողության տեսչություն 18 1 -
«Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալություն 8 - -
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. հոկտեմբերի 10
Երևան