ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1454-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 474-Ն որոշման N 1 հավելվածի 25-րդ և 30-րդ կետերը ՝
1. Հաստատել «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի N 69-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1084-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
20.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի N 1454-Ա որոշման
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Արայիկ Խզմալյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Սեդրակ Սիմոնյան ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալ
Հովհաննես Գևորգյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետ կրթության,
Սյուզաննա Ղազարյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ծրագրերի իրականացման և գնահատման բաժնի պետ
Ջուլետտա Հակոբյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության ավագ մասնագետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Սուրեն Սաֆարյան - Հայաստանի նկարիչների միության նախագահ
(համաձայնությամբ)
Մարինա Հակոբյան - Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն
(համաձայնությամբ)
Վահագն Մարաբյան - «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի տնօրեն
(համաձայնությամբ)
Գարեգին Եվանգուլյան - «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային
ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր նկարիչ (համաձայնությամբ)
Սուսաննա Կիրակոսյան - «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի վերականգնման բաժնի աշխատակից, մանրանկարիչ (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Գարեգին Դավթյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի
քանդակագործության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Ռուզաննա Մինասյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի
կրթական ծրագրերի մշակումների բաժնի ղեկավար
Արթուր Հովհաննիսյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի
կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարչության և գծանկարչության ամբիոնի դոցենտ, արվեստագի- տության թեկնածու
Աշոտ Գրիգորյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի
արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության դոկտոր
Մեխակ Էլբակյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի
կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարչության և գծանկարչության ամբիոնի դոցենտ
Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ
Մանե Մակյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի
կերպարվեստի ֆակուլտետի սովորող
Անաստասիա Ալաջանյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի
դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլ- տետի սովորող
Դավիթ Սահակյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի
կերպարվեստի ֆակուլտետի սովորող
Աննա Գևորգյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի
դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլ- տետի սովորող
Մանե Քոչինյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի
դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլ- տետի սովորող
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
20.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ