Հոդված 20. Գերեզմանատների կազմակերպման համար հողատարածքների տրամադրումը
Հոդված 20. Գերեզմանատների կազմակերպման համար հողատարածքների տրամադրումը
1. Նոր գերեզմանատների կազմակերպման, գործողների ընդլայնման համար հողատարածքների տրամադրումը կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների (Երևանում` Երևանի քաղաքապետարանի) կողմից հաստատված նախագծային փաստաթղթերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Գերեզմանատների կազմակերպում չի թույլատրվում հետևյալ տարածքներում.
ա) ջրամատակարարման աղբյուրների և հանքային ջրերի սանիտարական պահպանման առաջին և երկրորդ գոտիներում, առողջարանների սանիտարական պահպանման առաջին գոտում.
բ) լճերի, գետերի և մյուս բաց ջրամբարների ափերին.
գ) ջրածածկվող, սողանքների և փլուզումների ենթակա և ճահճային գոտիներում.
դ) այն վայրերում, որտեղ ստորերկրյա ջրերի խորությունը առավելագույն հոսքի ժամանակ հողի մակերեսից չորս մետրից պակաս է.
ե) անտառային ֆոնդի հողերում, հատուկ պահպանվող տարածքներում, բնակավայրերում` ընդհանուր օգտագործման ենթակա զբոսայգիներում, պուրակներում, այգիներում և այլ կանաչ տարածքներում:
3. Մահացած անձանց հուղարկավորումը իրականացնելու նպատակով գերեզմանատներում հուղարկավորության կազմակերպման ստանձնողի անունով հաշվառվում է գերեզմանատեղ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4. Համապատասխան գերեզմանատեղում հուղարկավորության կազմակերպման համար իրավունքը փոխանցվում է ժառանգաբար:
5. Գերեզմանատեղերը տրամադրվում են սահմանված կարգով հաստատված գերեզմանատան հատակագծով (սխեմայով) նախատեսված հերթականությամբ և սույն օրենքով սահմանված չափերով` անվճար: