Հոդված 11. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց եկամտային հարկի դրույքաչափերը
Հոդված 11. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց եկամտային հարկի դրույքաչափերը
1. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց հայաստանյան աղբյուրներից եկամուտներ վճարելիս հարկային գործակալը եկամտային հարկը հաշվարկում է օրենքով սահմանված ընդհանուր կարգով` հետևյալ դրույքաչափերով.
1) ապահովագրությունից ստացված ապահովագրական հատուցումներից և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից` 5 տոկոս.
2) ռոյալթիներից, տոկոսներից, գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտներից, գույքի արժեքի հավելաճից` 10 տոկոս.
3) սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում չնշված այլ հարկվող եկամուտներից` սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ կամ 3-րդ մասերով սահմանված դրույքաչափերով` սույն օրենքով սահմանված կարգով որոշված հարկվող եկամտից:
2. Սույն հոդվածում նշված դրույքաչափերով հարկային գործակալի պահած (գանձած) գումարները համարվում են Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի համար եկամտային հարկի վերջնական գումար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա`
1) ռեզիդենտ է, և հարկային գործակալների կողմից եկամտի վճարման աղբյուրի մոտ պահած (գանձած) հարկը ենթակա է վերահաշվարկման կամ
2) Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն և հարկային գործակալների կողմից եկամտի վճարման աղբյուրի մոտ պահած (գանձած) հարկը, հաշվի առնելով սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պայմանները, ենթակա է վերահաշվարկման:
(11-րդ հոդվածը խմբ. 12.11.12 ՀՕ-208-Ն, փոփ. 10.06.13 ՀՕ-66-Ն)