Հոդված 24. Կրկնակի հարկման բացառումը
Հոդված 24. Կրկնակի հարկման բացառումը
1. Ռեզիդենտների` Հայաստանի Հանրապետությունից դուրս ստացված (ստացման ենթակա) եկամտի գումարը ներառվում է Հայաստանի Հանրապետությունում հայտարարագրվող տարեկան եկամտի ընդհանուր գումարի մեջ և հաշվի է առնվում հարկի չափը որոշելիս:
2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների վճարած (գանձված) եկամտային հարկը պակասեցվում է հարկի այն գումարի չափով, որը նրանից գանձվել է օտարերկրյա պետություններում` դրանց օրենսդրությանը համապատասխան, բացառությամբ այն եկամուտներից օտարերկրյա պետություններում գանձված հարկի գումարի, որը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան, ենթակա է նվազեցման համախառն եկամտից: Ընդ որում, պակասեցվող (հաշվանցվող) հարկի գումարի չափը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված (ստացման ենթակա) եկամտից` սույն օրենքի դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում վճարման ենթակա հարկի գումարին:
(24-րդ հոդվածը լրաց. 12.11.12 ՀՕ-208-Ն)