Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-09-ից մինչև 2015-06-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԱՐԿԸ ԵՎ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

Հոդված 24. Կրկնակի հարկման բացառումը

գործել է մինչև 2015-06-13Բացել ARLIS-ում

Հոդված 24. Կրկնակի հարկման բացառումը

1. Ռեզիդենտների` Հայաստանի Հանրապետությունից դուրս ստացված (ստացման ենթակա) եկամտի գումարը ներառվում է Հայաստանի Հանրապետությունում հայտարարագրվող տարեկան եկամտի ընդհանուր գումարի մեջ և հաշվի է առնվում հարկի չափը որոշելիս:

2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների վճարած (գանձված) եկամտային հարկը պակասեցվում է հարկի այն գումարի չափով, որը նրանից գանձվել է օտարերկրյա պետություններում` դրանց օրենսդրությանը համապատասխան, բացառությամբ այն եկամուտներից օտարերկրյա պետություններում գանձված հարկի գումարի, որը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան, ենթակա է նվազեցման համախառն եկամտից: Ընդ որում, պակասեցվող (հաշվանցվող) հարկի գումարի չափը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված (ստացման ենթակա) եկամտից` սույն օրենքի դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում վճարման ենթակա հարկի գումարին:

(24-րդ հոդվածը լրաց. 12.11.12 ՀՕ-208-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։