Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-07-21-ից մինչև 2022-01-01։Բացել գործող տեքստը

Հոդված 9

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 9.

Պատասխանատվության միջոցները

1. Սույն օրենքի և տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջները խախտելու համար էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ու սպառողների համար սահմանվում են պատասխանատվության հետևյալ միջոցները`

ա) նախազգուշացում.

բ) էներգատեղակայանքի (հանգույցի) շահագործման դադարեցում.

գ) տուգանք:

2. Տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի խախտում հայտնաբերելու դեպքում տեսչական մարմնի անձնակազմը կիրառում է «ա» կետում նշված պատասխանատվության միջոցը: Եթե էներգատեղակայանքի (հանգույցի) տեխնիկական վիճակը կարող է պատահարի առաջացման պատճառ դառնալ ու սպառնալ մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին, տեսչական մարմնի ծառայողը կիրառում է «բ» կետով սահմանված պատասխանատվության միջոցը՝ մեկ օրվա ընթացքում զեկույց ներկայացնելով իր անմիջական ղեկավարությանը՝ կատարած գործողությունների հիմնավորմամբ:

Տեսչական մարմնի (ստորաբաժանման) ղեկավարը կիրառում է «գ» կետում նշված պատասխանատվության միջոցը:

3. Լիցենզավորված անձանց նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների մասին տեղեկատվությունը տեսչական մարմինը ներկայացնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ կիրառման օրվանից տասն օրվա ընթացքում:

(9-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն, 09.07.20 ՀՕ-372-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։