Հոդված 9
Հոդված 9.
Պատասխանատվության միջոցները
1. Սույն օրենքի և տեխնիկական կանոնակարգերով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված նորմերի պահանջները խախտելու համար էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ու սպառողների համար սահմանվում են պատասխանատվության հետևյալ միջոցները`
ա) նախազգուշացում.
բ) էներգատեղակայանքի (հանգույցի) շահագործման դադարեցում.
գ) տուգանք:
2. Տեխնիկական կանոնակարգերով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված նորմերի խախտում հայտնաբերելու դեպքում տեսչական մարմնի անձնակազմը կիրառում է «ա» կետում նշված պատասխանատվության միջոցը: Եթե էներգատեղակայանքի (հանգույցի) տեխնիկական վիճակը կարող է պատահարի առաջացման պատճառ դառնալ ու սպառնալ մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին, տեսչական մարմնի ծառայողը կիրառում է «բ» կետով սահմանված պատասխանատվության միջոցը՝ մեկ օրվա ընթացքում զեկույց ներկայացնելով իր անմիջական ղեկավարությանը՝ կատարած գործողությունների հիմնավորմամբ:
Տեսչական մարմնի (ստորաբաժանման) ղեկավարը կիրառում է «գ» կետում նշված պատասխանատվության միջոցը:
3. Լիցենզավորված անձանց նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների մասին տեղեկատվությունը տեսչական մարմինը ներկայացնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ կիրառման օրվանից տասն օրվա ընթացքում:
(9-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն, 09.07.20 ՀՕ-372-Ն, 10.12.21 ՀՕ-381-Ն)