ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2021 թվականի N 2103-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 531-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին պարբերությունը և 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) որոշման N 2 հավելվածի 33-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
23.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
դեկտեմբերի 23-ի N 2103-Լ որոշման
«33. 18.1.1 Բազմաբնակարան շենքերի պահպանման և շահագործման, արդիականացման (այդ թվում՝ էներգա-արդյունավետության և էներգա-խնայողության բարձրացման) կանոնների հաստատում Քաղաքաշի- նության կոմիտեի նախագահի հրամանով Շենքերի շահագործման ժամկետների երկարաձգում, հուսալիության, հարմարա- վետության և շահա գործման սպառողական հատկանիշների բարձրացում, էներգետիկ ռեսուրսների ծախսի նվազեցում ՀՀ քաղաքա-շինության կոմիտե ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան(համաձայնությամբ) 2022
թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
23.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ