Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

1 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 սեպտեմբերի 2005 թվականի N 2326-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 19.03.20 N 333-Ն)

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.1» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 19.03.20 N 333-Ն)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման, վերահաշվառման և հաշվառման համարանիշների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 19.03.20 N 333-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հունվարի 12

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(վերնագիրը խմբ. 19.03.20 N 333-Ն)

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության) ծառայողական ավտոմոբիլների հաշվառման (Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում առաջին անգամ հաշվառվող ավտոմոբիլների համար), վերահաշվառման (Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում առնվազն մեկ անգամ հաշվառված ավտոմոբիլների համար) և հաշվառման համարանիշների (այսուհետ` համարանիշներ) տրամադրման ընթացակարգերը:

(1-ին կետը փոփ. 19.03.20 N 333-Ն)

2. Պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլները հաշվառվում և վերահաշվառվում են համապատասխան պետական կառավարչական հիմնարկների անվանմամբ (բացառությամբ սույն կարգի 2-րդ կետի երկրորդ, երրորդ պարբերություններում նշված մարմինների)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման 9-րդ կետին համապատասխան:

Պետական կառավարչական հիմնարկ չունեցող պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլները հաշվառվում են համապատասխան պետական մարմնի անվանմամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլների սահմանաքանակի աղյուսակի 5.1, 5.2 և 6.1-ին տողերում նշված մարմինների ծառայողական ավտոմոբիլները հաշվառվում են համապատասխան առանձնացված ստորաբաժանումների անվանմամբ:

Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների, պետական կառավարման համակարգի մարմինների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության մարզպետների և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշների նիշերը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

(2-րդ կետը խմբ. 24.06.10 N 797-Ն, խմբ., փոփ. 19.03.20 N 333-Ն, փոփ. 23.12.21 N 2104-Ն)

3. Պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլները հաշվառելու, վերահաշվառելու և համարանիշներ տալու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանություն են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) պետական մարմնի ղեկավարի կամ աշխատակազմի ղեկավարի կողմից հաստատված դիմում` համաձայն N 1 ձևի, որում պետք է արտացոլվեն`

պետական մարմնի լրիվ անվանումը և գտնվելու վայրը,

պետական մարմնի կողմից ծառայողական ավտոմոբիլների հաշվառման կամ վերահաշվառման հետ կապված գործողություն կատարելու համար լիազորված անձի տվյալները,

պետական մարմնի հաշվեկշռում գտնվող և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում այդ պետական մարմնի կառավարչական հիմնարկի անվանմամբ հաշվառված ծառայողական ավտոմոբիլների քանակային տվյալները,

հաշվառվող կամ վերահաշվառվող ծառայողական ավտոմոբիլների տեխնիկական տվյալները` նույնացման թիվը, ինչպես նաև թափքի, հենասահքի, շարժիչի համարները (վերջիններս` առկայության դեպքում),

դիմումին կցվող փաստաթղթերի անվանումները.

բ) ծառայողական ավտոմոբիլի ձեռքբերման փաստաթղթերի բնօրինակները.

գ) անդորրագրեր`

(պարբերությունն ուժը կորցրել է 19.03.20 N 333-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 19.03.20 N 333-Ն)

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված բնապահպանական հարկի (միայն հաշվառման ժամանակ):

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպքերում, բացի նշված փաստաթղթերից, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն են ներկայացվում համապատասխան մարմինների ղեկավարների կամ աշխատակազմերի ղեկավարների կողմից պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլների սահմանաքանակների մասին` համաձայն N 2 ձևի, ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից այդ սահմանաքանակով ծառայողական ավտոմոբիլների պահպանման (տրանսպորտային ծառայությունների վճարների) համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում գումար նախատեսված լինելու մասին տեղեկանքները` համաձայն N 3 ձևի.

ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության ոստիկանություն է ներկայացնում իր ծառայողական ավտոմոբիլների սահմանաքանակի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում դրանց պահպանման (տրանսպորտային ծառայությունների վճարների) համար նախատեսված գումարների մասին տեղեկանք` համաձայն N 4 ձևի:

(3-րդ կետը խմբ., փոփ. 19.04.18 N 473-Ն, փոփ. 19.03.20 N 333-Ն)

4. Պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլների սահմանաքանակի համապատասխանության դեպքում ներկայացված փաստաթղթերի և ծառայողական ավտոմոբիլի տեխնիկական վիճակի ու տվյալների ստուգումից հետո, 2 աշխատանքային օրվա ընթացքում, հատկացվում են հաշվառման համարանիշներ և հաշվառման վկայագիր:

(4-րդ կետը խմբ. 19.03.20 N 333-Ն)

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման 10-րդ կետի «ա» ենթակետի պահանջները չապահովելու, ծառայողական ավտոմոբիլի փաստացի և հաշվառման փաստաթղթերի տվյալների անհամապատասխանության, ինչպես նաև դրա տեխնիկական վիճակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերին չհամապատասխանելու դեպքում` համարանիշներ և հաշվառման վկայագիր չեն տրվում` մերժման պատճառի մասին նշում կատարելով դիմումի վրա:

(5-րդ կետը փոփ. 19.03.20 N 333-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Ձև N 1

Ճանապարհային ոստիկանության ______________ հաշվառման-քննական բաժնի (բաժանմունքի, խմբի) պետին ______________________________________________

ՀՀ պետական մարմնի անվանումը _____________________________________

Գտնվելու վայրը _________________________________________________________

Լիազորված անձի անձնագիրը ______ N ________, ____________________________

(երբ և ում կողմից է տրվել)

Դ Ի Մ ՈՒ Մ

Խնդրում ենք հաշվառել, վերահաշվառել (ավելորդը ջնջել) ծառայողական ավտոմոբիլը`

մակնիշը, մոդելը __________, տեսակը _________, թափքի տեսակը___________,

նույնացման համարը __________________, շարժիչը ____________________,

թափքը ____________, հենասահքը __________, գույնը _________________, համարանիշը _____________, հաշվառման վկայագիրը _____ N _______________, __________, թողարկման տարեթիվը _________:

Դիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

1. _________________________ 3. ____________________________

2. _________________________ 4. ____________________________

Ղեկավար` ____________________

(ստորագրությունը)

_____ __________ 200 թ. Ֆինանսական ծառայության

ղեկավար՝ ____________________

(ստորագրությունը)

Կ. Տ.

Ճանապարհային ոստիկանության աշխատողի եզրակացությունը ________________________________ _________________________________________________________

___ ____________ 200 թ. ______________________

(ստորագրությունը)

Ճանապարհային ոստիկանության աշխատողը ընդունեց`

Ճանապարհային ոստիկանության աշխատողը հանձնեց`

Համարանիշներ ____________________ Համարանիշներ ____________________

Հաշվառման վկայագիր _______ N _______, Հաշվառման վկայագիր _______ N _______,

___________ _______________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

____ ___________ 200 թ.

(ձևը փոփ. 19.03.20 N 333-Ն)

Ձև N 2

_______________________

(ՀՀ պետական մարմնի անվանումը)

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

______________________________________________________

(ՀՀ պետական մարմնի

______________________________________________________

անվանումը և գտնվելու վայրը)

Ծառայողական ավտոմոբիլների 200 թ. սահմանաքանակը սահմանված է ________

____________ միավոր:

_____ ______________ 200 թ. __________________________________

(պետական մարմնի ղեկավարի կամ աշխատակազմի

ղեկավարի ստորագրությունը, անունը, ազգանունը)

(ձևը փոփ. 19.03.20 N 333-Ն )

Ձև N 3

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ) ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Տրվում է այն մասին, որ ________________ ծառայողական ավտոմոբիլների ____

(ՀՀ պետական մարմնի անվանումը)

միավոր սահմանաքանակի պահպանման (տրանսպորտային ծառայությունների վճարների) համար Հայաստանի Հանրապետության 200 թ. պետական բյուջեով նախատեսված են

գումարներ:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

(ձևը փոփ. 19.04.18 N 473-Ն, 19.03.20 N 333-Ն )

Ձև N 4

ՀՀ կենտրոնական բանկ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ) ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ __________________________________________________________

(ՀՀ պետական մարմնի

__________________________________________________________

անվանումը և գտնվելու վայրը)

Ծառայողական ավտոմոբիլների 200 թ. սահմանաքանակը սահմանված է ______ միավոր, որոնց պահպանման համար Հայաստանի Հանրապետության 200 թ. պետական բյուջեով նախատեսված են գումարներ:

_____ ______________ 200 թ. __________________________________

(ՀՀ կենտրոնական բանկի նախագահի

ստորագրությունը, անունը, ազգանունը)

(ձևը փոփ. 19.04.18 N 473-Ն, փոփ. 19.03.20 N 333-Ն)

(հավելվածը խմբ. 24.06.10 N 797-Ն, խմբ., փոփ. 19.04.18 N 473-Ն, խմբ., փոփ. 19.03.20 N 333-Ն, փոփ. 23.12.21 N 2104-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։