Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1446-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-12-24-ից մինչև 2026-02-20։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2026-02-20Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2021 թվականի N 2111-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1446-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրն ու այն կրելու ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի N 886-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 1446-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի զինծառայողների և» բառերը.

2) որոշման N 1 հավելվածում՝

ա․ 93-րդ կետը «բացառությամբ» բառից հետո լրացնել «պարեկային ծառայության և» բառերով,

բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 93.2-րդ կետով.

«93.2. Պարեկային ծառայության ստորաբաժանման ծառայողները համազգեստի աջ թևքին՝ ուսակարից 60 մմ ներքև, կրում են իրենց ծառայությունը խորհրդանշող թևքանշան: Թևքանշանը՝ 80 մմ x 125 մմ չափսերով, սև կտորի վրա գունավոր ասեղնագործվում է ուղղահայաց եռագույնը (Հայաստանի դրոշի գույներով՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն), կենտրոնում թուր՝ սև և արծաթագույն, որից ներքև թագ՝ սև և արծաթագույն: Թևքանշանի մեջտեղում սև ֆոնի վրա արծաթագույն ասեղնագործվում են «ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը, իսկ վերևում՝ եռագույնի վրա, սպիտակ գույնով ասեղնագործվում է «PATROL» բառը։ Թևքանշանից վերև, կարմիր առանձին կտորի վրա կիսաշրջանաձև, սպիտակ գույնով ասեղնագործվում է՝ Պարեկային ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանումների ծառայողների համար «ԵՐԵՎԱՆ» բառը, իսկ մարզային ստորաբաժանումների ծառայողների համար համապատասխան մարզի անվանումը։

Ակտի պատկեր

3) որոշման N 1 հավելվածը լրացնել 8-10-րդ գլուխներով՝ համաձայն N 1 հավելվածի.

4) որոշման N 2 հավելվածը լրացնել 6-9-րդ նորմաները սահմանող աղյուսակներով՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանել ոստիկանության զորքերի զինծառայողին և պարեկային ծառայության ծառայողին համազգեստ տրամադրելու, այն կրելու կարգն ու պայմանները:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի զինծառայողի և պարեկային ծառայության ծառայողի՝ սույն որոշմամբ սահմանված նոր համազգեստներին անցումն իրականացնել փուլերով՝ ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից հաստատված ժամանակացույցի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

23.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2111-Ն որոշման

«VIII. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ, ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

94. Գլխարկ՝ կեպի ձմեռային

Կեպի գունաքողարկվող, սև, մուգ փիրուզագույն կտորից, բաղկացած է թասակից, համապատասխան գույնի երկարացված գլխարկահովհարից և սև գույնի արհեստական մորթե ականջակալներից: Թասակը չորստապականի է, առջևի կենտրոնական մասում կարվում է ասեղնագործած փոքր գլխարկանշան:

95. Գլխարկ՝ կիսաբրդյա (ամենօրյա կամ տոնական)

Մուգ փիրուզագույն կտորից: Կազմված է սև, լաքապատ գլխարկահովհարից և գլխարկաբոլորքից, որի վրա 2 արծաթագույն կոճակով ամրացվում է սև զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքը սև արհեստական կաշվից՝ ցանցատիպ նախշով: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է մեծ գլխարկանշան:

96. Բերետ (հատուկ ստորաբաժանումների համար)

Սև, բոսորագույն մահուդե կտորից: Բաղկացած է 4 մասից՝ գլխամաս, երկու կողային մաս և շրջանակի փակման մաս: Մշակվում է աստառով: Բերետի առջևի կենտրոնական մասում կարվում է ասեղնագործած փոքր գլխարկանշան, որի աջ կողմից կարվում է Հայաստանի Հանրապետության եռագույնի տեսքով ժապավեն:

97. Կեպի սպորտային ամառային

Կեպին սև, մուգ կապույտ կտորից: Բաղկացած է 6 կտորից բաղկացած թասակից և երկարացված՝ կոշտ կորացված գլխարկահովհարից: Թասակի առաջամասը կոշտացված: Ետևի մասում մետաղյա կարգավորիչ: Առջևի կենտրոնական մասում կարվում է ասեղնագործած փոքր գլխարկանշան:

98. Վերարկու՝ ձմեռային, բրդյա, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետում նկարագրված ձմեռային վերարկուին` առանց կարակուլե օձիքի: Օձիքի վրա կարվում են երկու դափնեճյուղերով մետաղական խորհրդանշաններ՝ դափնեճյուղեր, կենտրոնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը, որի վրա դաջված է «ՀՀ» հապավումը:

99. Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով

Սև, գունաքողարկված կտորից: Կիսավերարկուն բաղկացած է լանջափեշերից, թևքերից, կանգուն օձիքից (ներսի կողմից հաստ բամբակյա գործվածք), մինչև գոտկատեղը ձգվող ուղիղ ուրվագծով, գոտիով: Հետնամասում շղթայով փակվող ներկարված գրպանից (որի մեջ տեղադրվում է անձրևանոցը), լանջափեշերի ներքևի մասում՝ թեք ներկարված գրպաններ, իսկ վերևի մասում ներկարված ձևավոր կափույրով կոճակով կոճկվող գրպաններ: Կիսավերարկուի գոտու կողքային մասերն ունեն 12-18 սմ երկարությամբ առաձգական ժապավեն: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Թիկունքը՝ վերին կտրվածքով: Թևքերի թեզանիքները՝ առաձգական ժապավենով: Աստառը մետաքսե, ձախ կողմում՝ ծոցագրպան: Ուսադիրները կիսավերարկուի չափսի համապատասխան երկարությամբ և 45 մմ լայնությամբ վրադիրներով: Թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «POLICE», իսկ առջևի ձևավոր կափույրով աջ գրպանի վերևի մասում ամրացվում է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» մակագրությամբ ասեղնագործված բառերը: Առջևի ձևավոր կափույրով ձախ գրպանի վերևի մասում կարվում է կպչունակ՝ վկայականի կտորե տարբերանշանն ամրացնելու համար:

100. Տարազաբաճկոն -տաբատ՝ կիսաբրդյա, ուսադիրներով (ամենօրյա կամ տոնական)

1) Մուգ փիրուզագույն կտորից, միափեշ, 4 արծաթագույն կոճակները տեղադրված են միաշարք: Օձիքը հետծալված, կարմիր եզրակարով: Օձիքի վրա կարվում են երկու դափնեճյուղերով մետաղական խորհրդանշաններ՝ դափնեճյուղերի կենտրոնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը, որի վրա դաջված է «ՀՀ» հապավումը: Տարազաբաճկոնի 2 փեշերի ներքևի մասերում՝ ձևավոր կափույրով ներկարված գրպաններ, կրծքամասի 2 կողմում տեղադրված են կոճակով կոճկվող կափույրով վրադիր 2 գրպաններ: Հետևամասում՝ բացվածք, ձախ կողմում ունի ծոցագրպան: Թևքերը՝ երկու կտորից, որոնք թեզանիքի մասում միացվում են կարմիր եզրաքուղով: Աջ թևքի թեզանիքի վերևի մասում կարվում է Հայաստանի Հանրապետության եռագույնի տեսքով ժապավեն: Ուսադիրները՝ կարվող.

2) Տաբատը մուգ փիրուզագույն կտորից, ուղիղ ուրվագծով. մետաքսյա աստառով, կողագծերը կարմիր եզրաքուղով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է երկու կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են, տեղադրված եզրաքուղից առաջ: Հետևամասի աջ կողմում կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան:

101. Բաճկոն - տաբատ կեպիով՝ կիսաբամբակյա, ուսադիրներով

1) Բաճկոնը կարվում է սև, գունաքողարկված կտորից: Թևքերը` կոճակով կոճկվող: Հետ ծալվող օձիքով, մինչև գոտկատեղը ձգվող ուղիղ ուրվագծով, գոտիով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Լանջափեշերի ներքևի մասում՝ թեք ներկարված կպչուն ժապավենով փակվող գրպաններ: Կրծքամասում կոճակով կոճկվող ձևավոր կափույրներով 2 արտաքին գրպաններով: Թիկունքը՝ վերին կտրվածքով: Բաճկոնի գոտու կողքային մասերն ունեն 12-18 սմ երկարությամբ առաձգական ժապավեն: Աստառը սև կամ մուգ երանգի բամբակյա կտոր: Թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «POLICE», իսկ առջևի ձևավոր կափույրով աջ գրպանի վերևի մասում ամրացվում է

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» մակագրությամբ ասեղնագործված բառերը: Առջևի ձևավոր կափույրով ձախ գրպանի վերևի մասում կարվում է կպչունակ՝ վկայականի կտորե տարբերանշանն ամրացնելու համար.

2) Տաբատը սև, գունաքողարկված կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է մեկ կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են: Հետևամասի աջ կողմում կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան.

3) Կեպին սև, գունաքողարկված կտորից: Բաղկացած է թասակից և երկարացված գլխարկահովհարից: Երկու կողմից ունի օդանցքներ: Առջևի կենտրոնական մասում կարվում է ասեղնագործած փոքր գլխարկանշան:

102. Տաբատ՝ կիսաբամբակյա ամառային

Սև, գունաքողարկված կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է մեկ կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են: Թեք գրպանների ներքևի մասում վրադիր, կափույրներով մեծ գրպաններ: Հետևամասի աջ կողմում կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան:

103. Վերնաշապիկ՝ կարճաթև կամ երկարաթև, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման են սույն հավելվածի` համապատասխանաբար 7-րդ և 8-րդ կետերում նկարագրված վերնաշապիկներին:

104. Սվիտեր

Սև գույնի բրդյա գործվածքից, կլոր վզով: Կրծքամասում սվիտերի ամբողջ լայնքով կարվում է 3.5 սմ լայնությամբ կարմիր ժապավեն, որի վրա, առջևի մասում ասեղնագործվում են «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ», իսկ թիկունքի մասում՝ «PՕLICE» բառերը:

105. Փողկապ՝ սև, մուգ փիրուզագույն

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 9-րդ կետում նկարագրված փողկապին` առանց Հայաստանի Հանրապետության զինանշանի:

106. Վզպատ թաշկինակ՝ սպիտակ, մուգ գույնի

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 10-րդ կետում նկարագրված վզպատ թաշկինակին:

107. Մարտաբաճկոն (հատուկ ստորաբաժանումների համար)

Սև, սինթետիկ կտորից: Աստառը՝ սև ցանցավոր կտորից: Բաղկացած է առաջամասից և հետևամասից: Հետևամասը՝ 1 կտորից, առաջամասը՝ 2 կտորից, որոնք առաջամասի կենտրոնում իրար միանում են շղթայով: Առաջամասը հետևամասին կողային և ուսային հատվածներում իրար միանում են չափսերը մեծացնող և փոքրացնող ժապավեններով: Հետևամասում նախատեսված է կպչունակով փակվող կափույրով արտաքին կարված գրպան՝ թիկնոց ուսնոցի համար, գրպանից վերև սև երանգի կտորի վրա ասեղնագործված «PՕLICE» մակագրությամբ բառը:

108. Շապիկ ուսադիրներով ամառային

Սև, մուգ կապույտ, տրիկոտաժե, ուսադիրներով և ծալովի օձիքով: Ուղիղ ձևվածքով՝ տաբատի տակ դրվող: Առջևից 3 կոճակով կոճկվող բացվածք: Թևքերի երկարությունը մինչև արմունկները, եզրամասերն առաձգական գործվածքով: Ուսային մասերը մշակված գունաքողարկված կամ սև կտորով: Առջևի ձախ կրծքամասում շղթայով փակվող ներկարված գրպան: Թիկունքի վերևի մասում կարվում են սև, մուգ կապույտ երանգի կտորի վրա ասեղնագործված «PՕLICE», իսկ աջ կրծքամասում «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» մակագրությամբ բառերը:

109. Շապիկ՝ տրիկոտաժե

Ուղիղ ձևվածքով, սև, գունաքողարկված, կարճաթև, կլոր օձիքով:

110. Ներքնաշոր՝ ձմեռային

111. Գոտի՝ սև, սինթետիկ

50 մմ լայնությամբ, պլաստմասսայե ճարմանդով, վրան հավաքվում են արտաքին ծառայության համար անհրաժեշտ պարագաների գրպանիկներ:

112. Գոտի՝ սև, տաբատի, սինթետիկ

35 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:

113.Կոշիկ՝ կիսաճտքավոր

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարացված գոտի: Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին: Ներբանների եզրերը՝ վրաքաշվող մասերի հետ՝ կարերով, միացման մեթոդը՝ սոսնձով և գամերով: Ներդիրը՝ կաշվե (պադոշ), չամրացված:

114.Կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական կամ կարով առաջամասով, կտրված հետևամասերով, ամրացված գոտիով: Հետևամասերի միացումն առաջամասերին՝ առաձգական ժապավենով կամ առջևից քուղերով կոճկվող: Հիմնական և միջնաստառները՝ կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը՝ արհեստական կաշվից: Ներբանը ձևավորվում է մաշակայուն՝ պոլիվինիլքլորիդ նյութից՝ սոսնձով: Ներդիրը՝ կաշվե (պադոշ), չամրացված:

115.Կոշիկ սպորտային

Սև, բնական կաշվից, կտորից: Ներբանների եզրերը՝ վրաքաշվող մասերի հետ՝ կարերով, միացման մեթոդը՝ սոսնձով և կարերով: Ներդիրը՝ կաշվե (պադոշ), չամրացված:

116. Կիսագուլպա՝ կիսաբրդյա, մուգ

117.Կիսագուլպա՝ բամբակյա, մուգ

118. Ձեռնոց՝ բրդյա կամ սինթետիկ, հինգմատնյա, սև, սպիտակ

119. Թիկնոց-ուսնոց

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 21-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:

120. Փողկապի ամրակ

121.Սև կամ մուգ երանգով սպորտային գլխարկ

122. Սև կամ մուգ երանգով դիմակ

Բրդյա գործվածքից, դեմքն ամբողջական ծածկող, բացառությամբ աչքերից և բերանից:

IX. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ, ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

123.Գլխարկ՝ կեպի ձմեռային

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 94-րդ կետում նկարագրված ականջակալներով գլխարկին:

124.Գլխարկ՝ կիսաբրդյա (ամենօրյա կամ տոնական)

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 95-րդ կետում նկարագրված ականջակալներով գլխարկին:

125.Կեպի սպորտային ամառային

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 97-րդ կետում նկարագրված կեպիին:

126. Վերարկու՝ ձմեռային, բրդյա, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետում նկարագրված ձմեռային վերարկուին:

127.Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 99-րդ կետում նկարագրված ձմեռային կիսավերարկուին:

128.Տարազաբաճկոն - կիսաշրջազգեստ՝ կիսաբրդյա, ուսադիրներով (ամենօրյա կամ տոնական)

1) Տարազաբաճկոնը մուգ փիրուզագույն կտորից, միափեշ, 3 արծաթագույն կոճակները տեղադրված են միաշարք, կրծքամասը` սեղմոններով: Օձիքը հետծալված, կարմիր եզրակարով: Օձիքի վրա կարվում են երկու դափնեճյուղերով մետաղական խորհրդանշաններ, դափնեճյուղերի կենտրոնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը, որի վրա դաջված է «ՀՀ» հապավումը: Տարազաբաճկոնի 2 փեշերի ներքևի մասերում՝ ձևավոր կափույրով ներկարված գրպաններ, կրծքամասի 2 կողմում տեղադրված են կոճակով կոճկվող կափույրով վրադիր 2 գրպաններ: Հետևամասում՝ բացվածք, ձախ կողմում ունի ծոցագրպան: Թևքերը՝ երկու կտորից, որոնք թեզանիքի մասում միացվում են կարմիր եզրաքուղով: Աջ թևքի թեզանիքի վերևի մասում կարվում է Հայաստանի Հանրապետության եռագույնի տեսքով ժապավեն: Ուսադիրները՝ կարվող.

2) Կիսաշրջազգեստը մուգ փիրուզագույն կտորից, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, աստառով: Գոտին՝ գոտեմակօղերով: Հետևամասում՝ բաց ծալվածքով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով:

129. Բաճկոն–տաբատ կեպիով՝ կիսաբամբակյա, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 101-րդ կետում նկարագրված համազգեստին:

130. Կիսաշրջազգեստ՝ կիսաբամբակյա ամառային

Գունաքողարկված կտորից, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, աստառով: Գոտին՝ գոտեմակօղերով: Հետևամասում՝ բաց ծալվածքով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով:

131. Վերնաշապիկ՝ կարճաթև, երկարաթև, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի` համապատասխանաբար 7-րդ և 8-րդ կետերում նկարագրված վերնաշապիկներին, ձախ շերտակարի փոխարեն կարվում է աջ շերտակար:

132.Սվիտեր

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 104-րդ կետում նկարագրված սվիտերին:

133.Փողկապ՝ սև, մուգ փիրուզագույն

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 9-րդ կետում նկարագրված փողկապին` առանց Հայաստանի Հանրապետության զինանշանի:

134.Վզպատ թաշկինակ՝ սպիտակ, մուգ գույնի

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 10-րդ կետում նկարագրված վզպատ թաշկինակին:

135.Մարտաբաճկոն (հատուկ ստորաբաժանումների համար)

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 107-րդ կետում նկարագրված մարտաբաճկոնին:

136. Շապիկ ուսադիրներով ամառային

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 108-րդ կետում նկարագրված շապիկին:

137.Շապիկ՝ տրիկոտաժե

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 109-րդ կետում նկարագրված շապիկին:

138.Գոտի՝ սև, տաբատի, սինթետիկ

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 112-րդ կետում նկարագրված գոտուն:

139. Կիսաճտքավոր կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական կամ կտրված քթամասով, երկարացված ձևավոր հետևամասերով, կրունկը՝ մինչև 5 սմ բարձրության: Ճտքերի վերնամասերը ծալված աստառի հետ միացված են փափուկ միջադիրով: Լեզվակը միացված է առաջամասին:

140. Կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական կամ կարով առաջամասով, հետևամասի և առաջամասի հետ ծալված եզրերով: Ներբանը ձևավորվում է մաշակայուն՝ պոլիվինիլքլորիդ նյութից՝ սոսնձով: Կրունկը՝ մինչև 5 սմ բարձրության: Ներդիրը՝ կաշվե (պադոշ), չամրացված:

141. Կոշիկ սպորտային

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 115-րդ կետում նկարագրված կոշիկին:

142.Գուլպա՝ տրիկոտաժե

143.Ձեռնոց՝ բրդյա, սև, հինգմատնյա

144. Ձեռնոց ՝ սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա

145. Թիկնոց-ուսնոց

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 21-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:

146. Փողկապի ամրակ

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 22-րդ կետում նկարագրված ամրակին:

X. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

147. Վերնաշապիկ ուսադիրներով կարճաթև

Մուգ կապույտ գույնի 60% պոլիէսթեր, 40% բամբակյա կտորից, ուսադիրներով և ծալովի օձիքով: Ուղիղ ձևվածքով՝ տաբատի տակ դրվող: Առջևից 3 կոճակով կոճկվող բացվածք: Թևքերի երկարությունը մինչև արմունկները, եզրամասերն առաձգական գործվածքով: Ձախ թևքի ուսամասից 60 մմ ներքև կարվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թևքանշան, աջ թևքի ուսամասից 60 մմ ներքև «Պարեկային ծառայություն» թևքանշան: Թիկունքի վերևի մասում կարվում են սպիտակ գույնով ասեղնագործված «POLICE», իսկ աջ կրծքամասում «Ոստիկանություն» մակագրությամբ բառերը և 25 մմ օղակ տեսախցիկի համար: Ձախ կրծքամասում կարվում է կրծքանշանի ներդիր: Ուսադիրները՝ հանվող:

148. Վերնաշապիկ ուսադիրներով կարճաթև

Մուգ կապույտ գույնի կտորից, ուսադիրներով և ծալովի օձիքով: Ուղիղ ձևվածքով՝ տաբատի տակ դրվող: Առաջամասերին մշակված են ձևավոր կափույրներով վրադիր գրպաններ, որոնք կոճկվում են մեկ օղակ-կոճակով և վերևի մասում ունեն 25 մմ բացվածք՝ տեսախցիկի ու ռադիոկայանի խոսափողի համար: Ձախ կողային կարի վրա կա բացվածք, ինչպես նաև ձախ գրպանի մեջ՝ ալեհավաքի լարի անցկացման համար: Ուսամասից մինչև թևքի տակ կարվում է կրկնակի կտոր: Վերնաշապիկի առաջամասերին մշակվում է վրադիր կտոր, որի վրա մշակվում են օղակներ և կարվում կոճակներ: Առաջամասն ունի երկու արտաքին կարեր, իսկ թիկունքն ամբողջական է և երկայնքով ունի երեք արտաքին կարեր: Թևքերի երկարությունը մինչև արմունկ՝ մշակված թեզանիքով: Ձախ թևքի ուսամասից 60 մմ ներքև կարվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թևքանշան, աջ թևքի ուսամասից 60 մմ ներքև «Պարեկային ծառայություն» թևքանշան: Թիկունքի վերևի մասում կարվում է սպիտակ գույնով ասեղնագործված «POLICE» բառը: Ձախ կրծքամասում կարվում է կրծքանշանի ներդիր: Վերնաշապիկն ունի օդանցքեր՝ շնչողունակությունն առավելագույնին հասցնելու համար: Ուսադիրները՝ հանվող:

149. Վերնաշապիկ ուսադիրներով երկարաթև

Մուգ կապույտ գույնի կտորից, ուսադիրներով և ծալովի օձիքով: Ուղիղ ձևվածքով՝ տաբատի տակ դրվող: Առաջամասերին մշակված են ձևավոր կափույրներով վրադիր գրպաններ, որոնք կոճկվում են մեկ օղակ-կոճակով և վերևի մասում ունեն 25 մմ բացվածք՝ տեսախցիկի ու ռադիոկայանի խոսափողի համար: Ձախ կողային կարի վրա կա բացվածք, ինչպես նաև ձախ գրպանի մեջ՝ ռադիոկայանի խոսափողի լարի անցկացման համար: Ուսամասից մինչև թևքի տակ կարվում է կրկնակի կտոր: Վերնաշապիկի առաջամասերին մշակվում է վրադիր կտոր, որի վրա մշակվում են օղակներ և կարվում կոճակներ: Առաջամասն ունի երկու արտաքին կարեր, իսկ թիկունքն ամբողջական է և երկայնքով ունի երեք արտաքին կարեր: Թևքերի երկարությունը մինչև դաստակ՝ մշակված թեզանիքով: Ձախ թևքի ուսամասից 60 մմ ներքև կարվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թևքանշան, աջ թևքի ուսամասից 60 մմ ներքև «Պարեկային ծառայություն» թևքանշան: Թիկունքի վերևի մասում կարվում է սպիտակ գույնով ասեղնագործված «POLICE» բառը: Ձախ կրծքամասում կարվում է կրծքանշանի ներդիր: Վերնաշապիկն ունի օդանցքեր՝ շնչողունակությունն առավելագույնին հասցնելու համար: Ուսադիրները՝ հանվող:

150. Տաբատ

Տաբատը - մուգ կապույտ գույնի կտորից: Տաբատն ունի ինքնակարգավորվող գոտկատեղ, մշտական զինվորական ծալքեր և պրոֆեսիոնալ հարթ ճակատային դիզայն: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է մեկ կոճակով, մետաղյա կեռիկով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են: Առաջամասում մինչև ծնկները մշակվում է աստառ: Թեք գրպանների ներքևի մասում ներկարվում են մեծ գրպաններ, հետևամասի աջ ու ձախ կողմում կափույրով փակվող ներկարված գրպաններ:

151. Սվիտեր

Մուգ կապույտ գույնի 57% պոլիէսթեր, 28% մշակված բուրդ, 15% ակրիլ, կլոր վզով, ուսադիրներով, ֆլիսով սահմանազատված, ավանդական ու կոշտ գործվածքով: Առջևի աջ մասում ամրացվում են «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ», իսկ թիկունքի մասում «POLICE» բառերը: Ուսագլուխների և արմունկների հատվածում ամրակցված է կապույտ գույնի կտոր, շախմատաձև կարով: Ձախ թևքի ուսամասից 60 մմ ներքև կարվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թևքանշան, աջ թևքի ուսամասից 60 մմ ներքև «Պարեկային ծառայություն» թևքանշան: Ձախ կրծքամասում կարվում է կրծքանշանի ներդիր։

152. Կիսավերարկու

Մուգ կապույտ գույնի, մեմբրանե ծածկույթով, անջրանցիկ նեյլոնե կամ նույնատիպ կտորից, օձիքը կանգուն, հանովի ներդիրով: Օձիքը երկակի է, ներսում շղթայի տակ նախատեսված է գլխարկ: Գլխարկն ունի կարգավորիչ, կպչուն ժապավեն: Օձիքի մեջտեղում ներկարված է կախիչ: Թիկունքը բաղկացած է 3 մասից, վերևի մասում հորիզոնական՝ շղթայով փակվող ներկարված գրպան: Առաջամասը բաղկացած է 4 մասից, 2-րդ մասի ձախ կողմում կարվում է 35 մմ երկարությամբ օղակ՝ տեսախցիկի համար, իսկ աջ կողմի 2-րդ մասում կարվում է տարբերանշան և 35 մմ երկարությամբ օղակ՝ ռադիոկայանի խոսափողի համար: 3-րդ մասի աջ և ձախ կողմերում հորիզոնական գրպաններ՝ ներկարված ամբողջական լուսանդրադարձնող կափույրով և շղթայով փակվող, 4-րդ մասի աջ և ձախ կողմերում թեք գրպաններ՝ ներկարված ամբողջական կափույրով և շղթայով փակվող: Դիմացից ամբողջական կափույրով ներկարված պլաստմասսայե շղթայով և կոճգամներով: Կողային և կրծքային գրպանները՝ կայծակաճարմանդով: Կիսավերարկուն կողքերից ներքևի մասում անջատվում է շղթայով, որի վրա կան կարգավորիչներ: Թևքերի ծայրերին ներկարված են էլաստիկ ժապավեններ՝ կարգավորող կպչունակով: Թևքերի վրա 2 շերտով 20 մմ լայնությամբ կարվում է լուսանդրադարձնող ժապավեն: Գոտին կարված կիսավերարկուին, որի մեջ մշակված է էլաստիկ ժապավեն: Կիսավերարկուն ներսից՝ ներդիրի ձախ կրծքամասի հատվածում ունի ուղղահայաց գրպան: Ընդարձակ կտրվածք՝ շարժունակությունն ապահովելու համար: Ներդիրը բայկայի կտորից, ամբողջությամբ առանձնանում է շղթայով, որի վրա կարված է աստառ: Ներդիրի թևքերը ներսից նույնպես առանձնանում են պլաստմասսայե շղթայով: Թիկունքի մասում լուսանդրադարձնող «POLICE», իսկ աջ կրծքամասում «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը: Ձախ թևքի ուսամասից 60 մմ ներքև կարվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թևքանշան, աջ թևքի ուսամասից 60 մմ ներքև «Պարեկային ծառայություն» թևքանշան: Ուսադիրները՝ հանվող:

153. Կոշիկ կիսաճտքավոր ձմեռային

Սև գույնի կաշվից և նեյլոնից: Ներբանը պատրաստվում է մաշակայուն նյութից: Քթամասը և կրնկամասը կոշտ: Առաջամասի, միջնամասի և հետևամասի եզրերը բարձր ճնշման տակ միացված են ներբանին սոսնձման եղանակով: Առաջամասի կենտրոնական առանցքով տեղադրված են 5-6 զույգ մետաղյա փոլակներ: Կապումն իրականացվում է սև գույնի քուղերով: Քուղերն ամրացված են կտորի վրա լրացուցիչ կարված կաշվե եզրային ելուստին: Լեզվակը կարված է առաջամասից մինչև աջ ու ձախ չորրորդ առանցքը: Կոշիկը ներսամասից մինչև ներդիր բացվում է շղթայով: Շղթայի ամբողջ երկարությամբ առկա է կաշվե ներդիր: Կիսաճտքավոր կոշիկն ամուր և հարմարավետ է, նախատեսված է ձմռանը կրելու համար, առաջամասը և ճտքերը ջերմամեկուսիչ նյութից։ Ներդիրը կտորե, երկակի խտության: Յուղի և սայթաքման դիմացկուն։

154. Կոշիկ սպորտային

Սև գույնի, կաշվից և բալիստիկ նեյլոնից: Ներբանը պատրաստվում է մաշակայուն նյութից, երկարաժամկետ օգտագործման համար: Քթամասը և կրնկամասը կոշտ, կաշվից: Առաջամասի, միջնամասի և հետևամասի եզրերը բարձր ճնշման տակ միացված են ներբանին սոսնձման եղանակով: Առաջամասի կենտրոնական առանցքով տեղադրված են 4-5 զույգ մետաղյա փոլակներ: Կապումն իրականացվում է սև գույնի քուղերով: Քուղերն ամրացված են կտորի վրա լրացուցիչ կարված կաշվե եզրային ելուստին: Կոշիկն ունի բարձր օդաթափանցություն, ամուր են և հարմարավետ: Ներդիրը կտորե, երկակի խտության: Յուղի և սայթաքման դիմացկուն։

155. Կեպի սպորտային (ամառային)

Կեպին մուգ կապույտ գույնի կտորից: Բաղկացած է թասակից և երկարացված՝ կոշտ կորացված գլխարկահովհարից: Թասակի առաջամասը կոշտացված է: Ետևի մասում կարգավորիչ: Առջևի կենտրոնական մասում կարվում են սպիտակ գույնով ասեղնագործված «POLICE», իսկ ետևում «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը:

156. Կեպի սպորտային (գարնանային, աշնանային)

Կեպին մուգ կապույտ գույնի, ջերմություն պահող կտորից: Բաղկացած է թասակից և երկարացված՝ կոշտ կորացված գլխարկահովհարից: Թասակի առաջամասը կոշտացված է: Ետևի մասում կարգավորիչ: Առջևի կենտրոնական մասում կարվում են սպիտակ գույնով ասեղնագործված «POLICE», իսկ ետևում «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը:

157.Կեպի սպորտային (ձմեռային)

Կեպին մուգ կապույտ գույնի, ջերմություն պահող կտորից: Բաղկացած է թասակից և երկարացված՝ կոշտ կորացված գլխարկահովհարից: Կեպին ներսի կողմից ունի տաք ներդիր, վզամասը և ականջները փակելու համար: Թասակի առաջամասը կոշտացված է: Ետևի մասում կարգավորիչ: Առջևի կենտրոնական մասում կարվում են ասեղնագործված «POLICE», իսկ ետևում «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը:

158. Գլխարկ ամենօրյա

Մուգ կապույտ գույնի կտորից, պոլիէթիլենային թաղանթով: Կազմված է սև, պլաստմասսայե գլխարկահովհարից և գլխարկաբոլորքից: Գլխարկաբոլորքը սև արհեստական կաշվից, վերևի մասում 38 մմ լայնքով ցանցավոր ժապավեն, սև պլաստմասսայե ներդիրով: Գլխարկաբոլորքի վրա 2 արծաթագույն կոճակներով ամրացվում է երկշերտ զարդապարան (գոտի) 4 օղակներով: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է մեծ մետաղական գլխարկանշան, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զինանշանի տեսքով: Գլխարկի միջնամասում տեղադրված է սպունգ, մուգ կապույտ աստառ: Աստառի մեջտեղի մասում ամրակցված է արհեստական կաշվե կտոր տվյալների գրառումով:

159. Փողկապ

Սև կտորից: Ունի լայնացած ուրվագծով ձևվածք: Պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում՝ սուր անկյունով, վերևում՝ մշտական հանգույցով: Երկարությունը՝ ըստ պատվիրատուի պահանջի: Հետևի մասում կոճկվում է էլաստիկ կպչուն ժապավենով:

160. Արտացոլող ժիլետ

Երեսացուն պոլիէսթեր, արտացոլող դեղին գույնի գործվածք: Ժիլետը բաղկացած է անթև շապիկի տեսքով առաջամասից և հետևամասից: Առաջամասը և հետևամասը կողքերից ամբողջ երկայնքով սիմետրիկ կտրված: Առաջամասը հետևամասին միանում է հորիզոնական ամբողջական ներքևում կարված կպչուն և արտացոլող 5 սմ լայնության ժապավենով: Ժապավենը չբացված վիճակում 20սմ վրադիր է, որը հնարավորություն է տալիս ընդարձակվելու: Ժիլետի առաջամասի աջ մասում տեղադրվում է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ», իսկ թիկունքի մասում «POLICE» մակագրությունը: Ժիլետի միջնամասում երկու շրջագծով՝ առաջամասին և հետևամասին վրադիր կարվում են 5 սմ լայնությամբ անդրադարձնող լուսային ժապավեններ: Նույն կերպ ժիլետի ուսամասից դեպի թիկունք կարվում են 1 շրջագծով՝ 5 սմ լայնությամբ անդրադարձնող լուսային ժապավեններ:

161. Արտացոլող բաճկոնակ

Երեսացուն 100% պոլիէսթեր, ռետինապատ ծածկույթով 220 գ/մ.2 խտությամբ, արտացոլող դեղին գույնի գործվածք: Բաճկոնը բաղկացած է 2 առաջամասի լանջափեշերից և մեկ հետևամասից: Բաճկոնը եզրապատված է սև գույնի ժապավենով: Բաճկոնի առաջամասը մշակվում է կափույրով ծածկվող սև գույնի պլաստմասսայե շղթայով: Բաճկոնի առաջամասի կափույրի վրա կարվում են կպչուն ժապավեններ: Բաճկոնի կողային մասերն ունեն մեծ բացվածքներ: Բաճկոնի աջ կողմի կրծքամասում կարվում է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» մակագրությամբ սև գույնի լուսանդրադարձնող կտորից՝ սպիտակ երիզով: Առջևի վերևի մասում կարվում է օղակ՝ տեսախցիկի համար: Ձախ կողմի կրծքամասին կարվում է տարբերանշանը: Բաճկոնի թիկունքային մասում տեղադրվում է «POLICE» մակագրությունը սև գույնի լուսանդրադարձնող կտորից՝ սպիտակ երիզով: Բաճկոնի միջնամասում 2 շրջագծով՝ առաջամասին և հետևամասին վրադիր կարվում են 5 սմ լայնությամբ անդրադարձնող լուսային ժապավեններ: Նույն կերպ բաճկոնի թևերին կարվում են 2 շրջագծով՝ 5 սմ լայնությամբ անդրադարձնող լուսային ժապավեններ: Թևքերի բերանները մշակվում են առաձգական ժապավենով: Կանգուն օձիքի հետևամասում տեղադրված է պլաստմասսայե շղթայով փակվող անձրևանոց /կապիշոն/: Անձրևանոցը երեսացուի կտորից: Դիմացի մասի եզրակարի միջով անցնում է սև պարան՝ պլաստմասսայե փականներով:

162. Ներքնաշապիկ

Սպիտակ գույնի բամբակյա կտորից: Ուղիղ ձևվածքով, կարճաթև, կլոր 20 մմ էլաստիկ ժապավենի օձիքով:

163. Ձեռնոց

Սև կաշվից, հինգմատնյա

164. Գոտի տաբատի

Սինթետիկ գործվածքից, 35 մմ լայնությամբ, մետաղական ճարմանդով:

165. Գրպանիկներ գոտու համար

Սև սինթետիկ նյութից, ամրացվում են գոտու վրա: Նախատեսված են հատուկ միջոցներ և պարագաներ կրելու համար:»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

23.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2111-Ն որոշման

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ, ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

(ՆՈՐՄԱ 6)

NN

ը/կ Անվանումը Քանակը Կրելու

ժամկետը Ծանոթագրություն

1 2 3 4 5

1. Գլխարկ՝ կեպի ձմեռային 1 հատ 3 տարի

2. Գլխարկ՝ կիսաբրդյա (ամենօրյա

կամ տոնական) 1 հատ 5 տարի

3. Բերետ 1 հատ 2 տարի հատուկ ստորաբաժանումների համար

4. Կեպի սպորտային ամառային 1 հատ 2 տարի

5. Վերարկու՝ ձմեռային, բրդյա,

ուսադիրներով 1 հատ 5 տարի

6. Կիսավերարկու՝ ձմեռային,

ուսադիրներով 1 հատ 2 տարի

7. Տարազաբաճկոն - տաբատ՝

կիսաբրդյա, ուսադիրներով (ամենօրյա կամ տոնական) 1 հատ 5 տարի

8. Բաճկոն - տաբատ կեպիով՝

կիսաբամբակյա, ուսադիրներով 1 հատ 18 ամիս

9. Տաբատ՝ կիսաբամբակյա

ամառային 1 հատ 1 տարի

10. Վերնաշապիկ՝ կարճաթև սպիտակ, ուսադիրներով 1 հատ 3 տարի կարճաթև վերնաշապիկի փոխարեն

կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

11. Վերնաշապիկ՝ երկարաթև սպիտակ, ուսադիրներով 1 հատ 3 տարի երկարաթև վերնաշապիկի փոխարեն

կարող է տրվել կարճաթև վերնաշապիկ և հակառակը

12. Վերնաշապիկ՝ կարճաթև, ուսադիրներով 1 հատ 3 տարի կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ

և հակառակը

13. Վերնաշապիկ՝ երկարաթև, ուսադիրներով 1 հատ 3 տարի երկարաթև վերնաշապիկի փոխարեն

կարող է տրվել կարճաթև վերնաշապիկ և հակառակը

14. Սվիտեր 1 հատ 3 տարի

15. Փողկապ՝ սև 1 հատ 3 տարի

16. Փողկապ՝ մուգ փիրուզագույն 1 հատ 3 տարի

17. Վզպատ թաշկինակ՝ սպիտակ,

մուգ գույնի 2 հատ 4 տարի

18. Մարտաբաճկոն 1 հատ 5 տարի հատուկ ստորաբաժանումների համար

19. Շապիկ ուսադիրներով ամառային 1 հատ 1 տարի

20. Շապիկ՝ տրիկոտաժե 2 հատ 1 տարի

21. Ներքնաշոր՝ ձմեռային 2 լրակազմ 3 տարի ձմեռային ներքնաշորի փոխարեն կարող է տրվել շապիկ (կիսաթև)`

կիսավարտիքով

22. Գոտի՝ սև, սինթետիկ 1 հատ 5 տարի

23. Գոտի՝ սև, տաբատի, սինթետիկ 1 հատ 5 տարի

24. Կոշիկ՝ կիսաճտքավոր 1 զույգ 18 ամիս կիսաճտքավոր կոշիկի փոխարեն կարող

է տրվել կոշիկ և հակառակը

25. Կոշիկ 1 զույգ 2 տարի կոշիկի փոխարեն կարող է տրվել

կիսաճտքավոր կոշիկ և հակառակը

26. Կոշիկ սպորտային ամառային 1 զույգ 2 տարի

27. Կիսագուլպա՝ կիսաբրդյա, մուգ 1 զույգ 2 տարի

28. Կիսագուլպա՝ բամբակյա, մուգ 2 զույգ 1 տարի

29. Ձեռնոց՝ բրդյա, հինգմատնյա, սև 1 զույգ 3 տարի

30. Ձեռնոց՝ սինթետիկ, հինգմատնյա,

սպիտակ 1 զույգ 5 տարի

31. Թիկնոց-ուսնոց 1 հատ 7 տարի

32. Փողկապի ամրակ 1 հատ 10 տարի

33. Սև կամ մուգ երանգով դիմակ 1 հատ 3 տարի հատուկ ստորաբաժանումների համար

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

(ՆՈՐՄԱ 7)

NN

ը/կ Անվանումը Քանակը Կրելու

ժամկետը Ծանոթագրություն

1 2 3 4 5

1. Գլխարկ՝ կեպի ձմեռային 1 հատ 3 տարի

2. Բերետ 1 հատ 2 տարի հատուկ ստորաբաժանումների համար

3. Կեպի սպորտային ամառային 1 հատ 2 տարի

4. Կիսավերարկու՝ ձմեռային,

ուսադիրներով 1 հատ 2 տարի

5. Բաճկոն-տաբատ կեպիով՝

կիսաբամբակյա, ուսադիրներով 1 հատ 18 ամիս

6. Տաբատ՝ կիսաբամբակյա

ամառային 1 հատ 1 տարի

7. Սվիտեր 1 հատ 3 տարի

8. Վզպատ թաշկինակ՝ սպիտակ,

մուգ գույնի 2 հատ 2 տարի

9. Մարտաբաճկոն 1 հատ 5 տարի հատուկ ստորաբաժանումների համար

10. Շապիկ ուսադիրներով

ամառային 1 հատ 1 տարի

11. Շապիկ՝ տրիկոտաժե 2 հատ 1 տարի

12. Ներքնաշոր՝ ձմեռային 1 լրակազմ 1 տարի ձմեռային ներքնաշորի փոխարեն կարող է տրվել

շապիկ (կարճաթև)` կիսավարտիքով

13. Գոտի՝ սև, սինթետիկ 1 հատ 5 տարի

14. Գոտի՝ սև, տաբատի,

սինթետիկ 1 հատ 5 տարի

15. Կոշիկ՝ կիսաճտքավոր 1 զույգ 18 ամիս

16. Կոշիկ սպորտային 1 զույգ 2 տարի

17. Կիսագուլպա՝ կիսաբրդյա,

մուգ 1 զույգ 1 տարի

18. Կիսագուլպա՝ բամբակյա, մուգ 2 զույգ 1 տարի

19. Ձեռնոց՝ բրդյա, հինգմատնյա,

սև 1 զույգ 3 տարի

20. Ձեռնոց՝ սինթետիկ,

հինգմատնյա, սպիտակ 1 զույգ 5 տարի

21. Թիկնոց-ուսնոց 1 հատ 7 տարի

22. Սև կամ մուգ երանգով

սպորտային գլխարկ 1 հատ 2 տարի

23. Սև կամ մուգ երանգով դիմակ 1 հատ 3 տարի հատուկ ստորաբաժանումների համար

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ, ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

(ՆՈՐՄԱ 8)

NN

ը/կ Անվանումը Քանակը Կրելու

ժամկետը Ծանոթագրություն

1 2 3 4 5

1. Գլխարկ՝ կեպի ձմեռային 1 հատ 3 տարի

2. Բերետ 1 հատ 2 տարի հատուկ ստորաբաժանումների համար

3. Գլխարկ՝ կիսաբրդյա (ամենօրյա

կամ տոնական) 1 հատ 5 տարի

4. Կեպի սպորտային ամառային 1 հատ 2 տարի

5. Վերարկու՝ ձմեռային, բրդյա,

ուսադիրներով 1 հատ 5 տարի

6. Կիսավերարկու՝ ձմեռային,

ուսադիրներով 1 հատ 2 տարի

7. Տարազաբաճկոն - կիսաշրջազգեստ՝ կիսաբրդյա, ուսադիրներով (ամենօրյա կամ

տոնական) 1 հատ 5 տարի

8. Բաճկոն–տաբատ կեպիով՝

կիսաբամբակյա, ուսադիրներով 1 հատ 18 ամիս

9. Կիսաշրջազգեստ՝ կիսաբամբակյա

ամառային 1 հատ 1 տարի

10. Վերնաշապիկ՝ կարճաթև սպիտակ, ուսադիրներով 1 հատ 3 տարի կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև

վերնաշապիկ և հակառակը

11. Վերնաշապիկ՝ երկարաթև սպիտակ, ուսադիրներով 1 հատ 3 տարի երկարաթև վերնաշապիկի փոխարեն

կարող է տրվել կարճաթև վերնաշապիկ և հակառակը

12. Վերնաշապիկ՝ կարճաթև, ուսադիրներով 1 հատ 3 տարի կարճաթև վերնաշապիկի փոխարեն

կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

13. Վերնաշապիկ՝ երկարաթև, ուսադիրներով 1 հատ 3 տարի երկարաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել կարճաթև վերնաշապիկ

և հակառակը

14. Սվիտեր 1 հատ 3 տարի

15. Փողկապ՝ սև, մուգ փիրուզագույն 1 հատ 3 տարի

16. Վզպատ թաշկինակ՝ սպիտակ,

մուգ փիրուզագույն 2 հատ 4 տարի

17. Շապիկ ուսադիրներով ամառային 1 հատ 1 տարի

18. Շապիկ՝ տրիկոտաժե 2 հատ 1 տարի

19. Գոտի՝ տաբատի, սինթետիկ 1 հատ 5 տարի

20. Կիսաճտքավոր կոշիկ 1 զույգ 2 տարի կիսաճտքավոր կոշիկի փոխարեն կարող

է տրվել կոշիկ և հակառակը

21. Կոշիկ 1 զույգ 2 տարի կոշիկի փոխարեն կարող է տրվել

կիսաճտքավոր կոշիկ և հակառակը

22. Կոշիկ սպորտային 1 զույգ 2 տարի հատուկ ստորաբաժանումների համար

23. Գուլպա՝ տրիկոտաժե 2 զույգ 1 տարի

24. Ձեռնոց՝ բրդյա, հինգմատնյա, սև 1 զույգ 2 տարի

25. Ձեռնոց՝ սինթետիկ, հինգմատնյա,

սպիտակ 1 զույգ 5 տարի

26. Թիկնոց-ուսնոց 1 հատ 7 տարի

27. Փողկապի ամրակ 1 հատ 10 տարի

ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ, ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

(ՆՈՐՄԱ 9)

NN

ը/կ Անվանումը Քանակը Կրելու

ժամկետը Ծանոթագրություն

1. Վերնաշապիկ ուսադիրներով կարճաթև, մուգ կապույտ գույնի 3 հատ 1 տարի

2. Վերնաշապիկ՝ ուսադիրներով կարճաթև, մուգ կապույտ գույնի 3 հատ 1 տարի

3. Վերնաշապիկ՝ ուսադիրներով երկարաթև, մուգ կապույտ գույնի 3 հատ 1 տարի

4. Տաբատ 3 հատ 1 տարի

5. Սվիտեր 1 հատ 2 տարի

6. Կիսավերարկու 1 հատ 2 տարի

7. Կոշիկ կիսաճտքավոր ձմեռային 1 հատ 1 տարի

8. Կոշիկ սպորտային 1 հատ 1 տարի

9. Կեպի սպորտային (ամառային) 2 հատ 1 տարի

10. Կեպի սպորտային (գարնանային, աշնանային) 2 հատ 2 տարի

11. Կեպի սպորտային (ձմեռային) 1 հատ 1 տարի

12. Գլխարկ ամենօրյա 1 հատ 3 տարի

13. Արտացոլող ժիլետ 1 հատ 1 տարի

14․ Արտացոլող բաճկոնակ 1 հատ 2 տարի

15. Ներքնաշապիկ 4 հատ 1 տարի

16. Փողկապ 1 հատ 2 տարի

17. Ձեռնոց 1 հատ 3 տարի

18. Գոտի տաբատի 1 հատ 2 տարի

19. Գրպանիկներ գոտու համար 1 հատ 3 տարի

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

23.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։