Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1725-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2021 թվականի N 2154-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1725-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 128-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության արտահանման 2018-2021 թվականների ծրագրին հավանություն տալու և ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը սահմանելու մասին N 1725-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշման վերնագրում «2018-2021 թվականների» բառերը փոխարինել «2018-2029 թվականների» բառերով.

2) որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով․

2. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով․

«1.1․ Հավանություն տալ «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության արտահանման 2022-2029 թվականների ծրագրին` համաձայն N 2 հավելվածի»:

3. Որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-12-րդ ենթակետերով․

«5) 2022 թվականի համար` 7 մլրդ. դրամ.

6) 2023 թվականի համար` 7 մլրդ. դրամ.

7) 2024 թվականի համար` 8 մլրդ. դրամ.

8) 2025 թվականի համար` 8 մլրդ. դրամ.

9) 2026 թվականի համար` 8 մլրդ. դրամ.

10) 2027 թվականի համար` 8 մլրդ. դրամ.

11) 2028 թվականի համար` 9 մլրդ. դրամ.

12) 2029 թվականի համար` 10 մլրդ. դրամ»:

4. Որոշման հավելվածի վերևի աջ անկյունում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով։

5. Որոշումը լրացնել «Հավելված N 2»-ով՝ համաձայն «Հավելվածի»։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

23.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2154-Ա որոշման

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 28-ի N 1725-Ա որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

«ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

2022-2029 ԹԹ.

Սույն ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) մշակվել է ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 128-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ մասի (հիմք ընդունելով 21.06.18 ՀՕ-338-Ն օրենքի 86-րդ հոդվածի դրույթներն առ այն, որ նշված հոդվածների գործողությունը շարունակվում է մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ) հիման վրա:

Ծրագրով առաջարկվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք միտված են Հայաստանի Հանրապետության տնտեսական աճի արագացմանը՝ նպաստելով ներդրումների ներգրավմանը և դրանց շահութաբերության բարձրացմանը, ինչպես նաև գործարար միջավայրի ներուժի խթանմանը: Ծրագրի նախորդ փուլերի ցուցանիշները հավաստում են ծրագրի նշված թիրախներին հասնելու արդյունավետությունը և երաշխիք են ծրագրի հետագա դրական արդյունքների համար։ Զգալի ուժեր են ուղղվել և ուղղվելու Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման խթանմանը և դիվերսիֆիկացմանը, միջազգային տնտեսական միջավայրում հայկական ընկերությունների ներգրավմանը: Ծրագրով առաջարկվող միջոցառումները կնպաստեն Հայաստանի առաջ ծառացած տնտեսական խնդիրների լուծմանը՝ ներգրավելով օտարերկրյա ուղղակի ներդրումներ:

Ծրագիրն առաջարկում է արտահանման ծրագրի նախագիծ առաջիկա ութ տարվա համար: Ընկերությունների խումբը կգործի և՛ որպես արտահանող, և՛ որպես ներդրող:

Բաժին 1. Ծրագիրը ներկայացնող ռեզիդենտ հարկ վճարողների ցանկ

Ծրագրում ներգրավված հարկ վճարողների ցանկը ներառում է հետևյալ ընկերությունները.

NN

ը/կ Անվանումը Տնօրեն Հասցե պետ. գրանցման համար ՀՎՀՀ Նշումներ

1 ՓԲԸ

«ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» Տիգրան Աբովյան ք. Երևան, Ադոնցի 2 273.120.862505 02637286

2 ՓԲԸ

«ԻՆԺԻՆԵՐԻՆԳ» Ռազմիկ Չիտչյան ք. Երևան, Վ. Վաղարշյան 12ա 273.120.862692 02635549

3 ՓԲԸ «ԱՐՄԻՆՎԵՍՏ» Դավիթ Առաքելյան ք. Երևան, Ներսիսյան 10Ա, 4-

րդ հարկ 273.120.862690 02635522

4 ՓԲԸ «ԷՆԵՐԳՈՍՏՐՈՅ» Ռազմիկ Չիտչյան ք. Երևան, Վ. Վաղարշյան 12ա 273.120.862688 02635506

5 ՓԲԸ «ԱՐՄՍՏՐՈԻԿՈՄ» Հովհաննես Գասպարյան ք. Երևան, Վ. Վաղարշյան 12ա 273.120.862686 02635514

6 ՓԲԸ

«ՍՏՐՈՅՊՐՈՅԵԿՏ» Րաֆֆի Նալչաջյան ք. Երևան, Վ. Վաղարշյան 12ա 273.120.862671 02639497

7 ՓԲԸ

«ԷԿՈՍ-Մ ԹՐԵՅԴ» Վարդան

Վարդանյան ք. Երևան, Տերյան

69 273.120.862644 02639462

8 ՓԲԸ «ՍԵՎԵՐՍՏՐՈՅ» Աղասի Գրիգորյան ք. Երևան, Վ. Վաղարշյան 12ա 273.120.862625 02639446

9 ՓԲԸ «ԱԿՎԻԼՈՆ ԹՐԵՅԴ» Իլյա Չերենտաև ք. Երևան, Տերյան 69 273.120.862015 02639318

10 ՓԲԸ

«ԷՔՍՊՈՐՏ ՖԱՅՆԵՆՍ»

ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Տիգրան Աբովյան ք. Երևան, Տերյան 69 233 02640918

11 ՓԲԸ «ԹՐԵՅԴ ԷՔՍՊՈՐՏ» Ռազմիկ Չիտչյան ք. Երևան, Ադոնցի 2 273.120.875782 02643141

12 ՓԲԸ «ՍՄԿ ԻՆԺԻՆԵՐԻՆԳ» Րաֆֆի Նալչաջյան ք. Երևան, Վ. Վաղարշյան 12ա 273.120.878371 02643794

13 ՓԲԸ «ՌԻՓՈՐԹ ՍԻՍՏԵՄՍ» Աղասի Գրիգորյան ք. Վանաձոր, Գ. Նժդեհի 9/6 273.120.882083 02644703

14 ՓԲԸ «ԻՆՏԵՐՏՈՐԳ» Համլետ Ասատրյան ք. Երևան, Տերյան 69 286.120.883662 02645027

15 ՓԲԸ «Էլ Էքս» Էդուարդ Մելքոնյան ք. Երևան, Վ. Վաղարշյան 12ա 264․120․992657 00172892

16 ՓԲԸ

«ԱՌԱՋԻՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅ ԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՈՒՎԿ Լիլիթ Ղարաջյան ք. Երևան, Տերյան 69 244 02651844

17 ՓԲԸ «ՍՄԱՐԹՓԱՈՒԵՐ» Վարդան Վարդանյան ք. Տաշիր, Թաղամաս 6, շ․

8ա, 1-ին հարկ 286.120.941343 02656872

18 ՓԲԸ «ԱՄ Թրեյդինգ» Կարո Կարապետյան ք. Երևան,

Աբելյան 6/4, 102 սենյակ 286.120.947367 02658292

19 ՓԲԸ «ՏԱՆ» Փիթըր Նազարեան ք. Երևան, Տերյան 69 286.120.949064 02658654

20 ՓԲԸ «Պրիքս» Վարդան Վարդանյան ք. Երևան, Վ. Վաղարշյան 12ա 273.120.952262 02659502

21 ՓԲԸ

«ԶԵՆՈՆ- ՍՏՐՈՅԻՆՎԵՍՏ» Լազր Գրիգորյան ք. Երևան, Վ. Վաղարշյան 12ա 273.120.955112 02660149

22 ՓԲԸ

«Բրենդ Դեվելոփմենտ» Վարդան Վարդանյան ք. Երևան, Տերյան 69 273.120.961946 02661554

23 ՓԲԸ «Արմստոր» Վարդան Վարդանյան ք. Երևան, Տերյան 69 273.120.963276 02662016

24 ՓԲԸ

«ԱՐՄԷՔՍԿՈՄ» Թամարա Մանուկյան ք. Երևան, Տերյան 69 286.120.997899 02671059

25 ՓԲԸ

«ԷՔՍՊՈՐՏ ԻՆՎԵՍՏ» Գարիկ Կլեկչյան ք. Երևան, Տերյան 69 շ. 273.120.997925 02671067

26 ՓԲԸ

«ԹՐԵՅԴ ԻՆՎԵՍՏ» Ռազմիկ Չիտչյան ք. Երևան, Տերյան 69 շ. 273.120.998023 02671091

27 ՓԲԸ

«ԻՆՎԵՍՏ ՍՏՐՈՅ» Թամարա Մանուկյան ՀՀ, ք. Երևան, Վ․ Վաղարշյան 12ա 264.120.998168 00174623

Բաժին 2. Արտահանման ծրագրի չափանիշները

2.1. Արտահանման ծրագրի ծավալները.

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է ապահովել արտահանման հետևյալ ծավալները.

2022 թ․ 2023 թ․ 2024 թ․ 2025 թ․ 2026 թ․ 2027 թ․ 2028 թ․ 2029 թ․

51 մլրդ․ 51 մլրդ․ 52 մլրդ․ 52 մլրդ․ 53 մլրդ․ 54 մլրդ․ 56 մլրդ․ 60 մլրդ․

մլրդ․ դրամ

NN

ը/կ Անվանումներ 2022 թ. 2023 թ․ 2024 թ․ 2025 թ․ 2026 թ․ 2027 թ․ 2028 թ․ 2029 թ․

1․ Ապրանքներ («Արտահանում» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածքից արտահանում և (կամ) տեղափոխում ԵՏՄ երկրներ) 7-8 7-8 8-9 8-9 8-9 8-9 9-10 10-11

2․ Աշխատանքներ (այդ թվում՝ շինարարական) 22-23 22-23 22-23 22-23 22-23 23-24 24-25 24-25

3․ Ծառայություններ (այդ թվում՝ ֆակտորինգային, լիզինգային, խորհրդատվական) 22-23 22-23 22-23 22-23 23-25 23-25 23-25 26-27

Ընդհանուր նվազագույնը տարվա համար 51 51 52 52 53 54 56 60

Արտահանման ծրագրի քաղաքականությունը.

Արտահանման ծրագրի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի Հանրապետությունից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արտահանման խթանմանը:

2.2. Արտահանման շուկաները և խոշոր մրցակիցները.

Արտահանման շուկաներ. ԵՏՄ երկրներ, ԱՊՀ երկրներ

Խոշոր մրցակիցներ. ԵՏՄ ռեզիդենտ ընկերություններ:

2.3. Ապրանքների ցանկը («Արտահանում» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածքից արտահանում և (կամ) տեղափոխում ԵՏՄ երկրներ) և արտադրող կազմակերպություններ.

ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության դասակարգիչով (հաստատված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 16-ի N 54 որոշմամբ) նախատեսված բոլոր ապրանքների խմբերը՝ բացառությամբ օրենքի 128-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների:

2.4. Շինարարության ոլորտում իրականացվող աշխատանքների տեսակները.

(1) նախապատրաստական աշխատանքներ.

(2) քարտեզագրման աշխատանքներ.

(3) հորատման կազմակերպում.

(4) կույտային աշխատանքներ, գրունտային ամրացում.

(5) բետոնի և երկաթբետոնե միաձույլ կառույցների կարգավորում.

(6) հավաքվող բետոնի և երկաթբետոնե կոնստրուկցիաների տեղադրում.

(7) աշխատանքներ քարե կառույցների վրա.

(8) փայտային կոնստրուկցիաների տեղադրում.

(9) շինարարական կոնստրուկցիաների պաշտպանություն, 6 խողովակաշար և սարքավորումներ.

(10) մետաղական կոնստրուկցիաների տեղադրում.

(11) ներքին ինժեներական համակարգերի իրականացում շենքերում և շրջակա համալիրներում.

(12) տեղադրման աշխատանքներ.

(13) տանիքի տեղադրում.

(14) ֆասադային աշխատանքներ.

(15) շահագործման աշխատանքներ.

(16) շինարարության վերահսկողության աշխատանքներ.

(17) արտաքին ցանցերի ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման, գազի մատակարարման կարգավորում.

(18) էլեկտրական ցանցերի և կապի գծերի կարգավորում.

(19) նավթի և գազի արտահանման օբյեկտների կարգավորում.

(20) շինարարության ոլորտում այլ աշխատանքներ և նախագծային աշխատանքներ:

2.5. Աշխատատեղեր և այլ սոցիալական միջոցառումներ.

Ծրագրում նշված արտահանման ծավալները կապահովեն աշխատանքների հետևյալ ծավալները.

NN

ը/կ Անվանում 2022 2023 2024 2025 2026 2027 2028 2029

1 Ապրանքներ («Արտահանում» մաքսային ռեժիմով ՀՀ տարածքից արտահանում և (կամ) տեղափոխում ԵՏՄ երկրներ) 7-8 7-8 8-9 8-9 8-9 8-9 9-10 10-11

2 Աշխատանքներ 300-400 300-400 400-500 400-500 500-600 500-600 500-600 500-600

3 Ծառայություններ 15-17 15-17 15-17 18-19 18-19 19-20 20-21 20-21

Նախատեսվում է, որ միջին աշխատավարձի չափը կկազմի 300,000-600,000 դրամ։»։

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

23.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։