Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ապրիլի 2021 թվականի N 592-Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից պետական սեփականություն հանդիսացող միջոցների հաշվին սույն որոշման հավելվածում ներառված սուբյեկտներից ձեռք բերված և Հայաստանի երիտասարդական հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի, Ծաղկաձոր քաղաքի գլխավոր մարզահամալիր 3-րդ մասնաշենք հասցեում գտնվող շենքում տեղադրված նյութերը, սարքավորումները և աշխատանքները նվիրել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնմեկամսյա ժամկետում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման առաջին կետից բխող նվիրատվության պայմանագրի կնքման և դրանց հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

(2-րդ կետը փոփ 23.12.21 N 2155-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

16.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 15-ի N 592-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

NN

ը/կ Կազմակերպու-

թյան անվանումը Դուրսգրման ամսաթիվը Սերիան, համարը Կազմակերպու-թյան հաշվեհամարը Վճարված գումարը (դրամ) Ապրանքի անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի գինը

1. Վահե Քթոյան անհատ ձեռնարկատեր (ԱՁ) 07.04.2020 թ. Բ 2870858482 205003205643-1002 54.800 բաղնիքի ցնցուղ՝ Վիլա հատ 9 5700

լվացարանի գոֆրե հատ 1 1500

շինարարական

փրփուր հատ 1 2000

2. «ԷՅԷՄՋԻ-ԿՈՄՊԱՍ ԷՆՋԻՆԵՐԻՆԳ»

սահմանափակ պատասխանա-տվությամբ ընկերություն

(ՍՊԸ) 31.03.2020 թ. Բ 8345736037 1570064317510100 355.000 զուգարանակոն-քերի, լվացարան-ների և բաղնիքի ցնցուղների տեղադրման աշխատանքների կատարում համաձայն կատարո-

ղական ակտի հատ 1 355.000

3. Վահե Քթոյան անհատ ձեռնարկատեր (ԱՁ) 26.03.2020 թ. Բ 7861614437 205003205643-1002 346.500 ծորակ լվացվելու

2-տեղանոց հատ 10 3400

զուգարանակոնք հատ 5 24500

բաղնիքի ցնցուղ՝ Վիլա հատ 30 5700

սիլիկոն հատ 10 1100

բրոնզ հատ 20 400

4. ԷԴՎԱՐԴ ՄԱՐԳԱՐՅԱՆ

անհատ ձեռնարկատեր (ԱՁ) 24.03.2020 թ. Բ 9814390724 24145005981100 305.000 ինքնաշխատ անջատիչ հատ 30 1250

վարդակ հատ 250 500

լամպ 100 վատ հատ 550 100

լամպ R63 հատ 250 350

5. Վահե Քթոյան անհատ ձեռնարկատեր (ԱՁ) 23.03.2020 թ. Բ 1802002471 205003205643-1002 2.154.050 ծորակ ցնցուղով հատ 72 5700

ծորակ լվացվելու

2-տեղանոց հատ 95 3400

ծորակ խոհանոցի հատ 3 7300

զուգարանակոնքի

մեխանիզմ հատ 65 3750

զուգարանակոնք հատ 33 24500

կերամիկական

լվացարան հատ 1 15500

բաղնիքի ցնցուղ

փողրակով հատ 20 2200

բաղնիքի ցնցուղ

փողրակով 60 սմ հատ 220 700

զուգարանակոնքի

գոֆրե հատ 60 1300

սիլիկոն հատ 50 1100

6. ՄՀԵՐ ՍԱՐԳՍՅԱՆ

անհատ ձեռնարկատեր (ԱՁ) 14.04.2020 թ. Բ 4759541184 16042124802400 3.180.000 վերականգնման և

վերանորոգման աշխատանքներ հատ 1 3.180.000

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Թորոսյան

16.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։