Հոդված 26. Օրենքի 51-րդ հոդվածում՝
Հոդված 26. Օրենքի 51-րդ հոդվածում՝
ա) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) երկարամյա ծառայության կամ զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու դեպքերում.».
բ) 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) դատարանի դատավճռով ազատազրկման կամ ազատության սահմանափակմամբ այլ պատժի դատապարտվելու դեպքում.».
գ) 1-ին մասի 7-րդ կետում «հետագա» բառը փոխարինել «10 տարվա ընթացքում» բառերով.
դ) 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) պայմանագրի՝ զինվորական ծառայության անցման պայմանները չկատարելու կամ զինծառայողի պատիվն արատավորող արարք կատարելու դեպքերում.».
ե) 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) իր հիմնավորված զեկուցագրով՝ այլ աշխատանքի անցնելու կամ ընտանեկան հանգամանքների կապակցությամբ (պայմանագրային զինծառայողը):».
զ) 2-րդ մասի 2-րդ կետը «կադրերի» բառից առաջ լրացնել «կազմակերպչահաստիքային միջոցառումների կապակցությամբ» բառերով.
է) 3-րդ մասը հանել.
ը) 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընտանեկան հանգամանքների կապակցությամբ պայմանագրային զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է որակավորման հանձնաժողովի եզրակացությամբ, եթե՝»: