Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածում՝
Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածում՝
ա) 2-րդ մասի 2-րդ կետը «կատարումը» բառից հետո լրացնել «(բացառությամբ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող զինծառայողի պաշտոնի պարտականությունների կատարման դեպքի):» բառերով.
բ) 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «Զինծառայողի համաձայնությամբ նրան նշանակում են ոչ թափուր» բառերը փոխարինել «Զինծառայողն իր համաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում պահեստազորից զորակոչված քաղաքացին նշանակվում է» բառերով.
գ) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Թափուր պաշտոնի կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող կին զինծառայողի պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակված զինծառայողին վճարվում են տվյալ պաշտոնի համար սահմանված ամսական դրամական բավարարումը և այլ լրացուցիչ վճարներ:»: