Անցնել բովանդակությանը

Հոդված 27. Օրենքի 52-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2017-12-16Բացել ARLIS-ում

Հոդված 27. Օրենքի 52-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասի երկրորդ և երրորդ պարբերությունները հանել.

բ) 3-րդ մասի «արձակում կամ նոր պաշտոնի նշանակում են» բառերը փոխարինել «արձակումն իրականացվում է» բառերով.

գ) 5-րդ մասի առաջին պարբերությունում «սույն օրենքով նախատեսված դեպքերի:» բառերը փոխարինել «սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 4-7-րդ և 9-10-րդ կետերով սահմանված հիմքերով ծառայությունից արձակված անձանց:» բառերով.

դ) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Անհիմն դատապարտված և արդարացված զինծառայողը զինվորական ծառայությունում վերականգնվում է զինվորական ծառայությունից արձակելու վերաբերյալ հրամանը չեղյալ համարելու միջոցով՝ արձակման հրամանը տված հրամանատարի (պետի) հրամանով: Այդ դեպքում բաց թողնված զինվորական ծառայության ժամկետը հաշվարկվում է զինծառայողի զինվորական ծառայության ընդհանուր ստաժում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։