Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 802-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2004 թվականի N 81-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 802-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 802-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի քաղաքացիական ծառայության N 24 պաշտոնի անձնագրի`

VI գլխի 10-րդ կետի «ե» ենթակետը «ռուսերենին» բառից հետո լրացնել «ֆրանսերենին, կամ» բառերով,

VII գլխի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ.1» ենթակետով.

«գ.1) մասնակցում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ տեղի ունեցող հանդիպումներին և կազմում արձանագրություններ».

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետի քաղաքացիական ծառայության N 28 պաշտոնի անձնագրի VI գլխի 10-րդ կետի «ե» ենթակետում «ֆրանսերենին» բառը փոխարինել «անգլերենին» բառով.

գ) ուժը կորցրած ճանաչել VII գլխի 11-րդ կետի «ա» ենթակետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. փետրվարի 19

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։