ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2004 թվականի N 83-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 591-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 591-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վ. Մկրտումյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)
Լ. Ասլանյան - ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի աշխատանքները համակարգող)
Տ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ
Գ. Գևորգյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ
Տ. Սեյրանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության պետ
Հ. Թորոսյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ
Ս. Աղաջանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ
Մ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ
Կ. Սուջյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ
Շ. Միքայելյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական սահմանի պահպանության գլխավոր վարչության սահմանային վերահսկողության բաժնի պետ
Ս. Վարդանյանց - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության բաժանմունքի պետ
Ա. Սարգսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության իրավական բաժնի երկրորդ քարտուղար
Է. Վիրապյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ
Կ. Սիմոնյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ
Ռ. Աբրահամյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատող
Ռ. Գյուլնազարյան - ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական
Բ. Սարոյան - ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ (համաձայնությամբ)
Գ. Բոշյան - Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. փետրվարի 20
Երևան