Հոդված 4
Հոդված 4.
Փոստային առաքումների փոխադրման ժամանակ օդանավ շահագործողը պատասխանատվություն է կրում համապատասխան փոստային ծառայություն մատուցող կազմակերպության առջև, փոխադրողների և փոստային ծառայություն մատուցողների միջև հարաբերությունների նկատմամբ կիրառվող կանոնների երկուստեք պայմանավորվածության համաձայն, ընդ որում, մի քանի հաջորդական փոխադրողների միջոցով իրականացման ենթակա փոխադրման դեպքում ապահովագրական ծածկույթի սահմանաչափերը գործում են որպես օդանավ շահագործողների կողմից իրականացվող մեկ գործողություն:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2009 թ. հուլիսի 2
Երևան
ՀՕ-156-Ն
Հավելված
«Օդանավ շահագործողների
պատասխանատվության ապահովագրության
նվազագույն ծածկույթի սահմանաչափերը
սահմանելու մասին» ՀՀ օրենքի
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Չ Ա Փ Ե Ր
դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների գործունեության հետևանքով պատճառած հնարավոր վնասների համակցված պատասխանատվության փոխհատուցման ապահովագրության նվազագույն ծածկույթի` յուրաքանչյուր առանձին ապահովագրական պատահարի համար
Օդանավի սերտիֆիկացված առավելագույն թռիչքային քաշը (կգ) Օդանավ շահագործողի համակցված պատասխանատվության ապահովագրության նվազագույն սահմանաչափը` յուրաքանչյուր առանձին ապահովագրական դեպքի համար Հատուկ փոխառելիության իրավունքի (SDR) միավոր
Մինչև 500 750.000
501-ից մինչև 2.000 1.500.000
2001-ից մինչև 6.000 3.000.000
6001- ից մինչև 9.000 6.000.000
9001- ից մինչև 12.000 18.000.000
12001-ից մինչև 25.000 80.000.000
25001-ից մինչև 50.000 150.000.000
50.001- ից մինչև 100.000 200.000.000
100.001- ից մինչև 200.000 300.000.000
200.000-ից ավելի 500.000.000