Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «PFIZER EXPORT B.V.» («ՊՖԱՅԶԵՐ ԷՔՍՊՈՐՏ Բ.Վ.») ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՏԵՔՍՏԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2021 թվականի N 2175-Ա

«PFIZER EXPORT B.V.» («ՊՖԱՅԶԵՐ ԷՔՍՊՈՐՏ Բ.Վ.») ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՏԵՔՍՏԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «PFIZER EXPORT B.V.» («Պֆայզեր Էքսպորտ Բ.Վ.») ընկերության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվող արտադրության և մատակարարման համաձայնագրի տեքստին՝ համաձայն գաղտնի հավելվածի։

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրի անգլերեն տեքստն ստորագրել Հայաստանի Հանրապետության անունից։

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրի վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 33-րդ կետի 4-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ ենթակետերով, ինչպես նաև 71-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված պահանջները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

27.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։