ՄԱՐԴՈՒ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 16 · ԿՅԱՆՔԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 105. Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը
Հոդված 105. Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը
1. Տուժողի գործադրած բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ այլ հակաիրավական կամ հակաբարոյական գործողությունների (անգործության), ինչպես նաև տուժողի` պարբերաբար դրսևորած հակաիրավական կամ հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանությունը`
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
2. Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում երկու կամ ավելի անձանց սպանությունը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց տարի ժամկետով: (105-րդ հոդվածը խմբ. 09.06.04 ՀՕ-97-Ն)