Անցնել բովանդակությանը
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 22 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 195. Հակամրցակցային գործունեությունը

գործել է մինչև 2022-01-06Բացել ARLIS-ում

Հոդված 195. Հակամրցակցային գործունեությունը

(վերնագիրը փոփ. 10.06.09 ՀՕ-149-Ն)

1. Մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը կամ հակամրցակցային համաձայնությունը կամ տնտեսական գործունեության համակարգումը, որի հետևանքով անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառվել է խոշոր վնաս, կամ ապրանքային շուկայի մասնակիցն ստացել է խոշոր չափով շահույթ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

1) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

2) ուրիշի գույքը վնասելով կամ ոչնչացնելով կամ ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով,

3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

4) կազմակերպված խմբի կողմից,

5) առանձնապես խոշոր չափով վնաս պատճառելով կամ առանձնապես խոշոր չափով շահույթ ստանալով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Սույն հոդվածով խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հինգհազարապատիկի չափով գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը:

(195-րդ հոդվածը փոփ., խմբ. 01.06.06 ՀՕ-119-Ն, փոփ. 10.06.09 ՀՕ-149-Ն, խմբ. 03.03.21 ՀՕ-95-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։