Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համատեղ հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

28 սեպտեմբերի 2021 թ. N 73-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

11 հոկտեմբերի 2021 թ. N 1125-Ն

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը`

Հրամայում ենք`

1. Հաստատել անասնաբուժության մեջ, ինչպես նաև կենդանիների որսի համար օգտագործվող թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարար Հայաստանի Հանրապետության

էկոնոմիկայի նախարար

Հավելված

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարար

2021 թվականի սեպտեմբերի 28-ի N 73-Ն

ՀՀ էկոնոմիկայի նախարար

2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 1125-Ն

համատեղ հրամանի

ՑԱՆԿ

ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ

1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, որոնք ընդգրկված են ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի (ցանկի)» 2, 3 և 4 ցուցակներում և դրանք պարունակող դեղեր:

2. Խիստ ներգործող և թունավոր նյութեր, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման N 4 և N 5 հավելվածներում:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։