ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1020-Ա
«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐԱՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 208,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Մայրատուն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 01557357) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2015 թվականի փետրվարի 20-ին կնքված` N 083021510417 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02655115) 2017 թվականի փետրվարի 21-ին կնքված` N 151027630 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման ծառայությունների մատուցում` 250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2021 թվականի մայիսի 10-ին կնքված` N 3820243 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 1,924,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Արփինետ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04719683) 2018 թվականի հունվարի 29-ին կնքված` N 18988-201801 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում` 160,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
30.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 1020-Ա որոշման
«ՄԱՅՐԱՏՈՒՆ»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է ցուցաբերել սոցիալական, առողջապահական և հոգեբանական աջակցություն հասարակության ամենախոցելի խմբերին, ինչպես նաև նպաստել նրանց մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը:
1. Բոլոր տեսակի բռնության ենթարկված անօթևան կանայք, ովքեր ունեն մինչև 10 տարեկան երեխա (երեխաներ):
2. Հղիներ, ովքեր չունեն ապաստան և պաշտպանության կարիք ունեն:
2. Ծրագրի բարեգործական
որակման նպատակը Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենքով սահմանված կարգով նախատեսվում է օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը ԱՄՆ-ի քաղաքացիներ, Կալիֆոռնիա նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ՝ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը՝
● Սեթա-Յունիս Ղազարյան Յունիսի (անձնագրի N AU0448316, տրված՝30.09.2021 թ., 001-ի կողմից)
● Զուրաբ-Բարսեղ Ղազարյան Բարսեղի (անձնագրի N AU0448317, տրված՝ 30.09.2021 թ., 001-ի կողմից)
4. Ծրագիրը կատարողը «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ, գտնվելու վայրը ՝ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1, հեռ.՝ 043500503, թեժ գիծ՝ 20-80, ՀՎՀՀ 01557357
5. Ծրագրի իրականացման
վայրը ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1
Բնագավառը՝ սոցիալական
6. Ծրագրի բյուջեն $208500 (երկու հարյուր ութ հազար հինգ հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
7. Բարեգործություն ստացողը ՀՀ-ում բնակվող ՝
● բոլոր տեսակի բռնության ենթարկված և անօթևան դարձած կանայք, ովքեր ունեն մինչև 10 տարեկան երեխա (երեխաներ).
● հղիներ, ովքեր չունեն ապաստան և պաշտպանության կարիք ունեն:
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 2022 թ. հունվարի 1-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը «Մայրատուն» ծրագրի շրջանակներում շահառուները կարող են ապաստան գտնել ՀՀ Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Վարդանանց 1 հասցեում գտնվող՝ հիմնադրամին պատկանող շենքում:
Ապաստանում կարող են բնակություն հաստատել բռնության ենթարկված և անօթևան հղիներ ու կանայք, ովքեր ունեն մինչև 10 տարեկան երեխա (երեխաներ): Մայրատանը նրանք ստանում են՝
1. մոր և երեխայի համար նախատեսված սենյակ (անվճար).
2․ 4-անգամյա սնունդ, $22000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
3․ ներմուծում արտերկրից՝ հագուստ, կոշիկ, հիգիենայի և կենցաղային պարագաներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է մորն ու մանկանը $135000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
4. արտերկրից կոնտեյների բեռնափոխադրման ծախս ՝ $10000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ Ծրագիրն ունի նաև դաստիարակչական նպատակ, որի իրականացման համար ծառայում են հիմնադրամի համակարգչային սենյակը, խաղասենյակը, կարի սենյակը, ֆիլմերի ցուցադրման համար նախատեսված սենյակը, մարզասրահը, մատնահարդարի և վարսահարդարի սենյակները (նշված ծառայություններն անվճար են):
2022 թ. հունվարի 1-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը կազմակերպական ծախսերը կազմում են $41500 (քառասունմեկ հազար հինգ հարյուր )ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից՝
- կոմունալ ծախսեր (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ $11000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
- հեռախոսային և ինտերնետային ծառայություններ՝ $1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
- հոգեբանի անվճար ծառայություն (հոգեբանի աշխատավարձը հոգում է հիմնադրամը) $8500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը,
- գրասենյակային, տնտեսական ծախսեր և գույքի ձեռքբերում՝ $15000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
- Մեքենայի շահագործման և տրանսպորտային ծախսեր՝ $6000
Նշված միջոցառումներն իրականացվելու են 2022 թ. հունվարի 1-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու
ծառայությունների
համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 2022 թ. հունվարի 1-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում է՝
1. սննդի ձեռքբերում՝ ՀՀ տարածքում՝ $22000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
2. ներմուծում արտերկրից՝ հագուստ, կոշիկ, հիգիենայի պարագաներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է մորն ու մանկանը՝ $135000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
3. կոմունալ ծառայությունների ձեռքբերում (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ $11000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
4. հեռախոսային և ինտերնետային ծառայությունների ձեռքբերում՝ $1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
5. հոգեբանի անվճար ծառայություն (հոգեբանի աշխատավարձը հոգում է հիմնադրամը)՝ $8500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ներառյալ՝ հարկերը.
6. գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ $15000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
7. արտերկրից կոնտեյների բեռնափոխադրման ծախս՝ $10000 (տաս հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
11. Կազմակերպական ծախսերը 2022 թ. հունվարի 1-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը կազմակերպական ծախսերը կազմում են $41500 (քառասունմեկ հազար հինգ հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝
1․ կոմունալ ծախսեր (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ $11000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
2․ հեռախոսային և ինտերնետային ծառայություններ՝ $1000
ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
3. հոգեբանի անվճար ծառայություն (հոգեբանի աշխատավարձը հոգում է հիմնադրամը)՝ $8500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
4. գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ $15000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
5. Մեքենային շահագործման և տրանսպորտային ծախսեր $6000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
- ՀՀ ոստիկանություն
- ՀՀ առողջապահության նախարարություն
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
- տեղական հասարակական, բարեգործական կազմակերպություններ, հիմնադրամներ, համայնքներ և թաղապետարաններ, մարզպետարաններ
- ՀԿ-ներ, որոնք առնչվում են ընտանեկան բռնության և ընտանեկան համակարգի հետ
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ
վերահսկողության
մեխանիզմների
նկարագրությունը - Ծրագրի իրականացման վերաբերյալ տեղեկությունների ներկայացում հիմնադիր-գործադիր տնօրենին և
հոգաբարձուների խորհրդին
- ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում՝ լիազոր մարմնին
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
30.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ