ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1017-Ա
«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՉԻՆՉԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ 34 ՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 52,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում 34 տների մասնակի նորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
30.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 1017-Ա որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
«Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում 34 տների մասնակի նորոգում»
1. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում 34 ընտանիքի տների տանիքների հիմնանորոգում, նոր պատուհանների և մուտքի դռների տեղադրում: Համայնքի բնակարանային պայմանների բարելավում:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ակնկալվում է բարեգործի խրախուսում և նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամ: Երևան, Կարապետ Ուլնեցու 14: ԱՄՆ-ի «Հայ օգնության և աջակցման ընկերակցություն (ARDA)» շահույթ չհետապնդող
կազմակերպություն:
4. Ծրագիրը կատարողը «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312):
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ: Քաղաքաշինության բնագավառ:
6. Ծրագրի բյուջեն 52,200,000 դրամ:
7. Բարեգործությունն ստացողը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրի սոցիալապես անապահով 34 ընտանիքներ: Ընտանիքների ընտրությունը կատարվել է
«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ընտանիքների ընտրության հանձնախմբի առաջարկությամբ՝ համայնքի ղեկավարների կողմից, ինչպես նաև
համագործակցելով միասնական սոցիալական ծառայության հետ:
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2022 թվականի հունվարի 10-ից մինչև դեկտեմբերի 30-ը:
9. Միջոցառումների նկարագրությունը և
ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Շինարարական նյութերի տրամադրում և աշխատանքների իրականացում՝ 10.01.2022 թ.- 30.12.2022 թ., 52,200,000 դրամ:
10. Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Մետաղապլաստե պատուհաններ՝ 494 քմ -12,350,000 դրամ
Տանիքի թիթեղ՝ 5430 քմ - 25,400,000 դրամ
Փայտանյութ՝ 38 խմ - 7,220,000
Մուտքի դռներ՝ 34 հատ - 2,380,000 դրամ
Այլ շինարարական նյութեր, գործիքներ՝ 2,650,000 դրամ
Շինարարական աշխատանքների իրականացում՝ 2,200,000 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Ծրագրի իրականացման համար կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:
Ծրագիրն իրականացվելու է հիմնադրամի ընդհանուր ծախսերի հաշվին:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և
այլ կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի համայնքապետարան, միասնական սոցիալական ծառայություն:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
30.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ