Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 սեպտեմբերի 2004 թվականի N 582-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական

զարգացման նախարարության աշխատակազմ

424 7 1

այդ թվում`

կառուցվածքային ստորաբաժանումներ

224 7 1

առանձնացված ստորաբաժանումներ`

Հայաստանի Հանրապետությունում

Առևտրի համաշխարհային կազմակերպության

ծանուցման գործակալություն

11 - -

Հայաստանի Հանրապետության

արդյունաբերության մեջ աշխատանքների

անվտանգ կատարման և լեռնային հսկողության

տեսչություն (Հայլեռտեխհսկողություն)

44 2 -

Հայաստանի Հանրապետության մտավոր

սեփականության գործակալություն

54 1 -

Հայաստանի Հանրապետության որակի տեսչություն

65 2 -

Հայաստանի Հանրապետության հավատարմագրման

գործակալություն

10 1 -

Հայաստանի Հանրապետության կոնցեսիոն

գործակալություն 16 1 -»:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հետ համատեղ` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեում սույն որոշումից բխող վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` ապահովել հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվող աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. սեպտեմբերի 8

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։