Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 26. Լրացուցիչ կրթությունը

գործել է մինչև 2022-03-03Բացել ARLIS-ում

Հոդված 26. Լրացուցիչ կրթությունը

1. Լրացուցիչ կրթական ծրագրերն իրականացվում են անձի ամբողջ կյանքի ընթացքում մասնագիտական և անձնական կրթական պահանջմունքները բավարարելու նպատակով և համարվում են ոչ ֆորմալ ուսուցում ապահովելու միջոց։

2. Լրացուցիչ կրթական ծրագրերի խնդիրն է կատարելագործել, արդիականացնել և լրացնել մինչ այդ ձեռք բերված (նախընթաց) գիտելիքները, կարողությունները, հմտությունները և արժեքները։

3. Լրացուցիչ կրթական ծրագրերը կազմակերպվում են վերապատրաստումների, խմբային և անհատական մասնագիտական ուսուցման և կարճաժամկետ ուսուցման դասընթացների միջոցով, որոնց ուսումնառության արդյունքները կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատվել և ճանաչվել։

4. Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով շնորհված միասնական նմուշի փաստաթուղթը (վկայականը և ներդիրը) կարող է գործատուի կողմից ընդունվել որպես մասնագիտական գործունեության կամ որոշակի զբաղմունքի համար անհրաժեշտ պարտադիր նախապայման:

(26-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-83-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։