ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5. Միության մաքսային տարածքը և Միության մաքսային սահմանը
Հոդված 5. Միության մաքսային տարածքը և Միության մաքսային սահմանը
1. Միության մաքսային տարածքը կազմում են անդամ պետությունների տարածքները, ինչպես նաև անդամ պետությունների տարածքների սահմաններից դուրս գտնվող այն արհեստական կղզիները, կառույցները, կայանքները և մյուս օբյեկտները, որոնց նկատմամբ անդամ պետություններն ունեն բացառիկ իրավազորություն:
2. Միության մաքսային սահմանն են համարվում Միության մաքսային տարածքի սահմանագծերը, ինչպես նաև անդամ պետությունների տարածքներում գտնվող առանձին տարածքների սահմանագծերը՝ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան: