ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 104-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻ ԱՆՎԱՆ N 182 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հաստատել «Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 20-ի «Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 6-ի N 540-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1159-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
24.01.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի N 104-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻ ԱՆՎԱՆ N 182 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Գ. Մամիկոնյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ
Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյան ծայրագույն վարդապետ - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Տ. Գաբրիել Վարդանյան քահանա - ԳՀՃ-ի փոխտնօրեն (համաձայնությամբ)
Տ. Եսայի Արթենյան քահանա - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Սարգսյան - Էօրնեկեան դպրոցի փոխտնօրեն
Ս. Անանյան - Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոցի ուսուցչուհի (համաձայնությամբ)
Լ. Մանուկյան - Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոցի ծնողական խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
24.01.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ