Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 39-Ա

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի՝

1. Փոքր և միջին ջրամբարների կառուցման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

14.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ վարչապետի

N 39-Ա որոշման

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Թումանյան - ՀՀ վարչապետի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Հովսեփյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ն. Տերյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Վ. Մկրտչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական

Վ. Գևորգյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության

ջրային կոմիտեի նախագահ

Կ. Դաղբաշյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալ

Մ. Նալբանդյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության

ջրային կոմիտեի նախագահի տեղակալ (աշխատանքային խմբի քարտուղար)

Ա. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ

Լ. Ազիզյան - «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)

Գ. Ղազարյան - «Հայջրնախագիծ» ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ (համաձայնությամբ)

Հ. Թոքմաջյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության

ջրային կոմիտեի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի նախագահ

Վ. Սահակյան - «Հայջրնախագիծ» ինստիտուտ» ՓԲԸ-ի հիդրոտեխնիկական կառուցվածքների բաժնի վարիչ (համաձայնությամբ)

Մ. Տոնոյան - Տարածքային զարգացման հիմնադրամի վերահսկող ինժեներ (համաձայնությամբ)

Վ. Մկրտչյան - Տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրի համակարգող (համաձայնությամբ)

Բ. Զաքարյան - անկախ փորձագետ, հիդրոլոգ (համաձայնությամբ)

Կ. Ալեյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության

ջրային կոմիտեի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի

վարչության խորհրդական

Ա. Սահակյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային

համալսարանի շինարարության ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)

Ս. Բաղդասարյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության ավագ մասնագետ

(հավելվածը լրաց. 26.01.22 N 117-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

14.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։