ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2005 թվականի N 144-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի աշխատակարգը, անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 10-ի N 267 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 498-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Մարգարյան
- ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Վ. Խաչիկյան - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական
հիմնադրամի նախագահ
Լ. Գևորգյան - ՀՀ Նախագահի օգնական
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին
տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ
Լ. Յոլյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Տ. Մուկուչյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ռ. Քոչարյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի
տեղակալ
Ա. Ղազարյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ (համաձայնությամբ)
Բ. Խառատյան - ՀՀ արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. մարտի 10
Երևան