ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2005 թվականի N 162-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի նախարար (խորհրդի նախագահ)
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Ռ. Մկրտչյան - ՀՀ էներգետիկայի նախարարության վարկային, դրամաշնորհային ծրագրերի իրականացման և կապիտալ ծախսերի համակարգման բաժնի պետ
Ռ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ճյուղային տնտեսական ծրագրերի վարչության պետ
Ս. Աբրահամյան - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Եվ. Գլադունչիկ - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Տ. Դավթյան - «Էներգաինվեստ» ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն
Ա. Բաղդասարյան - «Հրազդան-5» ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն
Կ. Սարգսյան - «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. մարտի 15
Երևան