ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 25-Ա
«ԿԱՄՐՋԱԿ» ՍՈՑԻԱԼ- ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության կողմից՝ մանկական ուղեղային կաթվածով հիվանդ երեխաներին անհատույց հանձնելու նպատակով ձեռք բերված անվասայլակների և աթոռների (14 տեղ, 164.65 կգ ընդհանուր քաշով, 8,178 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 1,218 եվրո փոխադրման ծախսը, բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:
2. «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
03.02.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 25-Ա որոշման
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
ՀՀ Անուն Ազգանուն Ստացվող ապրանքի անվանում
1 Գոռ Արշակյան մեկ հատ սայլակ-540
մեկ հատ աթոռ-352
2 Վիկտորյա Ադամյան մեկ հատ սայլակ-540
մեկ հատ աթոռ-352
3 Արամ Մուսայելյան մեկ հատ սայլակ-540
մեկ հատ աթոռ-352
4 Արեն Գրիգորյան մեկ հատ սայլակ-540
մեկ հատ աթոռ-352
5 Արեգ Սահակյան մեկ հատ սայլակ-540
մեկ հատ աթոռ-352
6 Միքայել Այվազյան մեկ հատ սայլակ-540
մեկ հատ աթոռ-352
7 Ջեննի Մանուկյան մեկ հատ սայլակ-540
մեկ հատ աթոռ-264
8 Ալեքս Մհերյան մեկ հատ սայլակ-540
մեկ հատ աթոռ-264
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
03.02.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ